Դեկտեմբերի 5-6

Գործնական քերականություն․ կարտարիր տրված առաջադրանքները։Առաջադրանքները Հայոց լեզու 5  գրքից են։

Գոյականի հոլովումը

1. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

Այգում մի մարդ բահով գործ էր անում:

Այգում մի մարդ մկրատով գործ էր անում:

Այգում մի մարդ թիակով գործ էր անում:

2. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ: աշխարհով
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

Հիանում էր երգով։

Հիանում էր աշխարհով։

Հիանում էր ընկերներով։

Հիանում էր շարժումներով։

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք նույն դպրոցում:

4. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելովԲառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ, անկողին, հիվանդանոց:

Պառկել ծովափին։

Պառկել մահճակալին։

Պառկել անդունդի եզրին։

Պառկել գետի ափին։

Պառկել անտառի բացատում։

Պառկել անկողին։

Պառկել հիվանդանոցում։

5. Բառակապակցություններ կազմիր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ տղաի  հետ: Ծանոթանալ գիրքի հետ:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

Ծանոթանալ  մրցակցի  հետ:

Ծանոթանալ  կարծիքի հետ:

Ծանոթանալ տեսակետի հետ:

Ծանոթանալ  գրքի  հետ:

Ծանոթանալ  մեքենայի հետ:

Ծանոթանալ աղջկա հետ:

Ծանոթանալ տղայի հետ:

Ծանոթանալ զբոսաշրջիկի հետ:

6. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:

Սիրահարվել Անահիտին։ Սիրահարվել գրքին:

7. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

Հիվանդի մոտ շատ հիվանդատես էր գալի։

Հիվանդից պետք  է հեռու մնալ։

Այս մարդիկ հիվանդներ են։

Այս հիվանդով հիանում եմ։

Հիվանդը կլավանա։

Գազանի թաթը վնասված է։

Գազանից բոլորը վախենում են։

Գազանները հավաքվել են իրար գլուխ։

Գազանով վախացնում էին մարդկանց։

Գազանը մռնչում էր։

Լրացուցիչ աշխատանք

Ընտրիր, կարդա, բլոգում գրիր տպավորություններիդ մասին՝

Ամանորը՝ հայ բանաստեղծների ստեղծագործություններում

 

Մետաքսե

Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Այս բանաստեղծությունում շատ գեղեցիկ Նոր Տարվա ցանկություններ և մաղթանքներ են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով