Էմիլը Լյոնաբերգայից

Այս  գիրք Էմիլ անունով տղայի մասին է։նրա չարաճճիությունների և խենթությունների մասին։ Լյոնեբերգայի բնակիչները շատ են ցավում Սվենսոնների համար, քանի որ նա շատ չարաճճի տղա է լինում։ Մի օր Էմիլի հայրիկը նրան գլախարկ է նվիրում։ Այդ գլխարկը նրան այնքան է դուր գալի, որ նա նույնիսկ քնելուց դա չի հանում։ Օրերից մի օր Էմիլի մայիրկը պատրաստում է ապուր։ Էմիլը և իր ընտանիքը արագ ուտում են  այդ ապուրը և Էմիլը գլուխը մտցնում ապուրամանի մեջ, որ վերջին ապուրի կաթիլները խմի։ Բայց,  երբ Էմիլը ցանկանում է   գլուխը հանել ապուրամանի մեջից նրա գլուխը դուրս չի գալիկ։ Նրա ընտանիքը փորձում է  հանել գլուխը, բայց  չի կարողանում։ Որշում են գնալ բժկի, երբ Էմիլը գլուխը իջացնում է  բարևելու համար պատահաբար  նա  գլուխը հարվածում է  բժշկի սեղանին և ապուրամնը երկու մասի է  բաժանվում։Այս գիրքը նրա չարաճճիությունների և զավեշտալի պատմությունների մասին է։

 

 

Արկածասեր Քառյակը Կախարդական աշտարակը Սյունիքի լեռներում

Արամը, Շքեն, Դավիթն ու Անին քույր և եղբայր են։ Մի օր նրանք գնում են Սյունիք։ Սյունիքի գյուղերից մեկում նրանց սպասում էր վտանգավոր արկածներ։ Նրանք գերի են ընկնում չար կախարդուհու մոտ։ Նա  ապրում էր մի բարձր աշտարակում։ Կախարդուհին որոշում երեխաներին դարձնել կատու, բայց հետո որոշում է,  որ նրանց պետք է դարձնի գորտ։ Բայց դա նրան չի հաջողվում։ Երեխաների հնարամտության շնորհիվ ամեն ինչ լավ է ավարտվում և նրանք կախարդին կարողանում են դարձնել բարի։

Քոմոդո վիշապը

Հեքիաթը մի վիշապի մասին է, ով արտաշնչելու ընդացքում բերանից կրակա է դուրս գալիս։  Մարդիկ նրանից   շատ էին վախենում։ Մի անգամ վիշապը ծանոթացավ մի աղջկա հետ, այդ աղջկա անունը Սյուզի էր։ Սյուզին խնդրեց նրան այլևս կրակ բաց չթողնել, որպիսի մարդիկ չվախենա։ Մի անգամ լապտերավառը մոռանում է լապտերները վառի և ամբողջ քաղաքը մթնում է։ Սյուզին խնդրում է վիշապին, որ իր կրակով վառի քաղաքի բոլոր լապտերները, այդ օրվանից քաղաքում բոլորը սիրում են  վիշապին։

Արկածասեր քառյակը Գաղտնի աշխարհը Դիլիջանի անտառներում։

Արամը, Շաքեն, Դավիթը և Անին քույր եղբայրներ են։ Նրանք շատ են ուրախանում, երբ իմանում են որ պետք է գնան Դիլիջան հանգստանալու։ Բայց նրանց մտքով չի անցնում, թե՞ ինչ արկածային հանգիստ է դա լինելու։ Նրանք հյուրատնից փախնում են անտառ և այնտեղ հանդիպում են փերիների։ Փերիներից փախնելով նրանք անցնում եմ մի շարք փուրձությունների միջով, բայց ամենից կրողանում են հաջողությամբ դուրս գալ։ Գիրքը շատ հետաքրքիր է և արկածային։

 

Թոմ Սոյերի արկածները

Այս ամառ ես կարդացել եմ Մարկ Տվենի <<Թոմ Սոյերի արկածները>>։ Տվենը համաշխարհային ճանաչման է արժանացել «Ոսկեզօծ դար» (1873թ.) վեպով, «Հին ու նոր ակնարկներ» (1875թ.) պատմվածքների ժողովածուներով, «Թոմ Սոյերի արկածները» (1876թ.), «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1884թ.) զավեշտական ու ծիծաղելի արկածներով հարուստ վիպակներով:

Մարկ Տվենի <<Թոմ Սոյերի արկածները>>։  Իրադարձությունները տեղի են ունենում XIX-րդ դարի կեսերին, Միսսուրի նահանգի Սենտ-Պիտերսբուրգ անունով փոքր քաղաքում։ Թոմ Սոյերը 11-12 տարեկան  տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլիի հետ: Նրա   արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմն տեսնում է  սպանության և բացահայտում  այն, սիրահարվում է իր  դասընկերուհուն`Բեքի Թետչերին, փախչում տնից, դառնում ծովահեն և ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս գալիս այնտեղից, գտնում է գանձ, որն արժի տասներկու հազար դոլար և այդ գումարը կիսում իր ընկեր Հեքլբերի Ֆիննի հետ:

Այս գիրքը ինձ շատ դուր եկավ, ես կցանկանայ մտնել գրքի մեջ, տեսնել  Թոմ Սոյերին և լինել նրա հետ բոլոր արկածների ընթացքում։

 

Ուսումնական հունվար Ամանորյա ընթերցարան

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառում կար մի փշատերև ծառ։ Անտառի ծառերից ոչ ոք նրա հետ ընկերություն չէր անում։ Երբ գալիս էր գարունը, բոլոր ծառերը տերևակալում և ծաղկում էին և պարծենում իրենց գեղեցկությամբ։ բայց երբ եկավ աշունը, բոլոր ծառերը մերկացան, միայն փշատերևն էր կանաչ կանգնած։ Նոր տարի էր և անտառի բնակիչները  պատրաստվում էին գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Փշատերևը շատ է ուրախանում, բայց տեսնում է, որ մյուս ծառերը շատ տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Ձմեռ Պապը գալիս է անտառ և տեսնում է, որ բոլոր ծառերը զարդարված են։ Նա զարմացած հարցնում է, թե ով է զարդարել ծառերը և բուն ամեն ինչ պատմում է։ Ձմեռ Պապը ուրախացած բացականչում է․                 -Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես:

Բոլորը ուրախ դիմավորում են Նոր Տարին։ Անտառի մյուս ծառերը հասկանում են, որ անտառում բոլորն են  կարևոր և հավասար։

Ուսումնական աշուն։ Ի՞նչ եմ կարդացել

Ես աշնանային արձակուրդին կարդացել եմ Վ. Սարոյանի <<Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը>> պատմվածքը: Այս պատմությունը երկու տղաների մասին է։ Նրանց ընտանիքները ապրում են աղքատ, բայց ազնիվ։ Մի առավոտ Արամին արթնացնում է իր զարմիկ Մուրադը,  սպիտակ ձիու վրա  նստած։  Մուրադը Արամին ասում է, որ դուրս թռնի լուսամուտից և գնան միասին ձի հեծնելու։ Արամը հասկանում է, որ Մուրադը ձին գողացել է, բայց չի հավատում, քանի որ իրենց տոհմը շատ հպարտ է և ազնիվ։ Արամը այնքան շատ է սիրում ձի որ չի կարողանում մերժել։ Նրանք լավ ժամանակ են անցկացնում և չեն կարողանում ժամանակին ձին վերադարձնել տիրոջը։ Մի օր նրանց տուն է գալիս իրենց ընտանիքի լավ ընկեր Ջոն Բայրոնը։ Արամը խոսակցությունից հասկանում է, որ ձին այդ մարդունն է։ Բայց Արամը շատ է ուզում լավ ձի վարել սովորել, դրա համար նրանք որոշում են, որ ձին կվերադարձնեն տիրոջը վեց ամիս հետո։ Ձին պահում են մի լքված այգու գոմում։ Մի օր ձի քշելուց նրանց դիմաց է դուրս գալիս Ջոն Բայրոն, նա ասում է, որ ձին շատ նման իր իր ձիուն, որին  անցյալ ամիս գողացել են և մտածում է, որ դա իր ձիու երկվորյակն է։ Հաջորդ առավոտ տղաները ձին վերադարձնում են տիրոջը։ Ջոն Բայրոնը  այդ օրը սայլով գալիս է Արամենց տուն և ասում, որ ձին վերադարձրել են և նա հիմա ավելի ուժեղ է, իսկ բնավորությունն ավելի մեղմացել է։

 

Ի՞նչ եմ կարդացել

Ամառային արձակուրդներին ես կարդացել եմ  Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը», նա այս գրքով սկիզբ է դնում Օզի երևակայական աշխարհ և այս թեմայով գրում  ևս 13 հեքիաթներ։ Իմ կարդացած հեքիաթը մի աղջկա մասին է, որի անունը Դորոթի է, նա որբ էր, ապրում էր Կանզասում հորեղբայր Հենրիի և մորաքրոջ Էմի հետ։ Մի օր հողմը պոկում է խրճիթը, որտեղ գտնվում էին  Դորոթիին և նրա Տոտո շնիկը, և քշում է հեռավոր ու զարմանալի երկիր, որը կոչվում է Օզ։ Այնտեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու խոսող առյուծին։ Դորոթին ուզում էր վերադառնալ տուն և կարծում էր, որ Օզի կախարդը կարող է իրեն օգնել, բայց նա դեռ պետք է գտներ կախարդին։

 

Նիլ Գեյմանի «Քորլայն»

Ես հիմա կարդում եմ  Նիլ Գեյմանի «Քորլայն» գիրքը։ Նիլ Գեյմանը հայտնի է  մանուկների և մեծահասակների համար գրված բազմաթիվ զարմանահրաշ և իրեն մեծ ճանաչում բերած գրքերով։ Նիլ Գեյմանը այս գիրքը գրել է իր աղջիկների համար։ Այս գիրքը սկսել է Հոլլիի համար, ավարտել է Մենդիի համար։ Գիրքը տասնմեկամյա աղջկա, Քորլայնի մասին է։ Քորլայնի  ընտանիքը նոր տուն է տեղափոխվում։Նա սկսում է ուսումնասիրել  ու ճանաչել նոր տարածքն և տեղի բնակիչներին, իսկ տեղի բնակիչները շատ յուրօրինակ են։

Ես նայել եմ «Քորլայն» մուլտֆիլմը, ինձ շատ դուր եկավ և որոշեցի կարդալ գիրքը։Գիրքը դեռ կարդում եմ, չեմ վերջացրել։

Էրիխ Ռասպե «Բարոն  Մյունխհաուզենի արկածները»

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե  գերմանացի գրադարանավար, գրող և գիտնական,  Ռասպեն ծնվել է Հանովերում 1736 թվական մարտի  28 -ին ։ 1786 թվականին «Զվարճասեր մարդկանց ուղեկիցը» (1781-1783) գերմանական ժողովածուից Ռուդոլֆն անգլերեն թարգմանել է «Մյունխհաուզենի արկածները»  գիրքը, այն լրացնելով անգլիական պատմությունից քաղված դրվագներով։ Ռուդոլֆ Էրիխ Ռասպեի «Բարոն  Մյունխհաուզենի արկածները» երևակայական պատմությունների մասին գրված ամենահայտնի գրքերից մեկն է:«Մյունխհաուզենի արկածները»  գրքի հերոսը Կարլ Ֆրիդրիխ ֆոն Մյունխհաուզենն է, որը հայտնի է պատերազմի և որսորդական փորձի մասին իր երևակայական արկածներով։Բարոն  Մյունխհաուզենի անունը դարձել է պարծենկոտ, սուտասան և գլուխգովան մարդու հոմանիշը:

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները:
Լսողները նրա երեսին ծիծաղում էին:
— Ա՜յ քեզ Մյունհաուզեն, ա՜յ քեզ բարոն:
Բայց ծերուկը նրանց վրա չէր էլ նայում: Նա հանգիստ կերպով շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսնի վրա, ինչպես է պարել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել…

Բարոն  Մյունխհաուզենն իր շուրջն է հավաքում ընկերներին ու բարեկամներին և պատմում  զարմանահրաշ պատմություններ, որոնք այնքան անհավանական  են, այնքան ծիծաղաշարժ: Ինձ շատ է դուր գալի այս գիրքը, այն շատ հետաքրքիր է։ Այդ պատմությունները  ինձ շատ են ուրախացնում։ Ես շատ կուզանայի հայտնվել նման արկածային պատմությունների մեջ։