Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

  1. Երրորդ ուսումնական շրջանի՝ փետրվար-մարտ ամիսների առաջադրանքները

Աժդահակի անվան ծագումը

 

Աժդհակ լեռնաշխթա

 

 

 

Աշխատանքային փաթեթ.20-24.2023թ

Սյունիքի մարզ

Շիրակի մարզ

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Գյումրի քաղաք

Իմ գյումրի

Տավուշի մարզ

Բերդավան ամրոց

Սուրբ Աննա եկեղեցի

Ինքնաստուգում

Իմ սիրելի նածագիծը <<Երևանի տեսարժան վայրերի մասին նյութ>>

Սուրբ Աննա եկեղեցի

 

 

Սուրբ Աննա եկեղեցի

2009 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել ապագա եկեղեցու շինհրապարակի օծման արարողությունը։ Արարողությունն անցկացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև մեկենասներ Աննա և Հրայր Հովնանյանները, որոնք նվիրատվություն են կատարել եկեղեցու շինարարության համար։

Շինարարությունն սկսվել է 2011 թվականին և ավարտվել 2014 թվականին։ 2015 թվականի ապրիլի 30-ին եկեղեցին օծվել է կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագծով։ Այն միագմբեթ եկեղեցի է, ունի խաչաձև հատակագիծ, մուտքի մոտ՝ զանգակատուն։ Սուրբ Աննա եկեղեցին կարծես «գրկում» է Կաթողիկե հինավուրց եկեղեցին և կառուցված է նման ճարտարապետական ոճով։ Սուրբ Աննա եկեղեցուց արևմուտք տեղակայված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման շենքը։

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դարերում և վերականգնվել է 17-րդ դարում:  Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի  սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարերի մեծ հավաքածու: Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար (Ղալինջաքար) ամրոցը: Գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության: 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն:

Բերդավանի ամրոցը ենթադրաբար նույնացվում է XII դ. վրաց Անանուն պատմիչի հիշատակած Ղալինջաքար ամրոցի հետ։ Ստացվում է, որ Բերդավանի ամրոցը առնվազն XII դ. գոյություն է ունեցել։ Ներկայից ամրոցի մնացորդների տվյալները (շարվածք, շինարարական տեղնիկա, պահպանվածություն, մուտքի բարավորի սլաքաձևություն և այլն) նման նույնացման համար բավարար հիմք չեն տալիս. դրանք ավելի շուտ վերաբերում են ուշ միջնադարին՝ հավանդաբար XVII դ.:

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը`   Իջևան
Տարածաշրջանները`   Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Ընդհանուր տարածքը`   5.8 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`   134.1

Ընդհանուր նկարագրություն

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:
Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության /Արարատյան թագավորություն/, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Իսկ ներկայիս Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը, որը նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից`   հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին:
Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:
Մարզի բնակչությունը
Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:
Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:
Տավուշի մարզի քաղաքները
Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես ա
ռողջարանային վայր:Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:
Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է:

Իմ գյումրի

Գյումրիի ուտեստներն

Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր տարբեր տեսակի ապուրներով, փլավներով ու շիլաներով, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով` ոսպով փլավ, բլղուրով փլավ, բրնձով փլավ, չորթանով փլավ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:

Հատուկ կերակրատեսակները իրենց մեջ ներառում են թաթար բորակին, տոլման, սաթրի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթավասին, չանաղը, թավան և այլն:

Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Խաշը իր մեջ ամփոփում է և դարեդար փոխանցում է ավանդական պատրաստման իր յուրահատուկ բանաձևը: Այն պատրաստվում է կովի ոտքերից և ստամոքսից և մատուցվում է տարբեր բաղկացուցչների հետ՝ սխտոր, աղ, բողկ, դեղին պղպեղ, լավաշ, հանքային ջուր: Խաշի անմասն տարրն է օղին:

Ավանդական խաշը մատուցվում է առավոտյան ժամը 7-ից 10-ը: Դարեր առաջ, երբ հարուստ մարդիկ մորթում էին կենդանիներին, նրանք վերցնում էին միսը և դեն էին նետում ոտքերը, իսկ աղքատ մարդիկ վերցնում էին դրանք, պատրաստում և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի:

 

Գյումրիի հումորը

Էս Ֆրունզը կերթա ֆուտբոլ նայելու, տեսնիկը որ ժողովուրդը ավելի շատ իրան կնայե, կըսե՝ ժողովուրդ ջան հո քիթս չի՞ խանգարե:

 

Հարց Ֆրունզիկին.

 

-Ընչի՞ ես մոստի վրա կանգնել քիթդ քորում:

 

— Հըբը ի՞նչ էնեմ, քթիս վրա կանգնիմ, մո՞ստը քորեմ…

 

 

Մհեր Մկրտչյանը հյուր է գնում ընկերներից մեկին։ Թեյ են հյուրասիրում, Ֆրունզիկը 10 -12 գդալ շաքար է լցնում թեյի մեջ և առանց խառնելու սկսում է խմել։ Ընկերը նկատում է և ասում.
— Ֆրունզիկ ջա՛ն, թեյը չխառնեցիր։
— Հա, ես քաղցր չեմ սիրե… )))

 

Գյումրի քաղաք

Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, Ախուրյան գետի ձախ ափին։ Ծովի մակարդակից 1550 մ բարձրություն ունեցող հարթավայրում: Քաղաքն ունի շուրջ 115 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար: Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։Ժամանակակից Գյումրիի տարածքում հնագետների կողմից հայտնաբերված առաջին բնակավայրերը պատկանում են բրոնզե դարաշրջանին: Սկզբում քաղաքը կոչվել է Կումայրի, իսկ ավելի ուշ՝ Գյումրի: 1837-1924 թթ․ քաղաքը ստացել է Ալեքսանդրապոլ անվանումը, իսկ ավելի ուշ՝ խորհրդային շրջանում՝ Լենինական: Հետխորհրդային շրջանում քաղաքը կրկին վերանվանվեց Գյումրիի: Բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են տարբեր հետաքրքիր տեսարժան վայրերով: Այստեղ կարող եք այցելել պատկերասրահ, տեղական պատմության թանգարան կամ պատմամշակութային արգելոց: Գյումրիում և նրա մոտակայքում տեղակայված են հինգ եկեղեցիներ, հին Մարմաշենի վանքը և Ուղղափառ մատուռը: Քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Գյումրու մեկ այլ պատկերավոր պատմական տեսարժան վայրերից է Ալեքսանդրապոլի բերդը: Գյումրին համարվում է Հայաստանի «արվեստի մայրաքաղաք» և կարևոր մշակութային կենտրոն: Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք». այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ: Հայաստանի առաջին թատրոնն ու երաժշտական ​​դպրոցը հիմնադրվել են Գյումրիում: Այստեղ է կայացել նաև առաջին օպերային պրեմիերան: Հայտնի շատ արվեստագետներ գյումրեցիներ են: Նրանց թվում են Մհեր Մկրտչյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը և այլոք:

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Մարմաշենի վանք

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։  Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։

Լմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։  Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ։

Շիրակի մարզ

Մարզկենտրոնը`   Գյումրի

Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին:Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է:Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։

Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Կապան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   128 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   4,506 կմ²
Բնակչությունը խիտ չէ
Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

Շաքիի ջրվեժ
Այս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:

Սատանի կամուրջ

Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք:

Դա տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը:Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են հիասքանչ շթաքարեր (ստալակտիտներ): Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ, որտեղ դրանք լցվում են Որոտան գետը և ավելի հորդառատ են դարձնում այն:

Աշխատանքային փաթեթ.20-24.2023թ

Վայոց ձորի մարզ

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք
Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ
ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:
ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ:ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով:Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները:Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է:Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի:
Ջերմուկի մեծ  ջրվեժ /ջրահարսի վարսեր/ 
Ջրվեժը ունի 72մ բարձրություն:Այն թափվում է Արփա գետը։ Կա լեգենդ կապված անվան հետ։ Այդ  ջրվեժի վերևում  ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց։  Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, բայց աղջիկը սիրում է հովվի որդուն։ Ամեն գիշեր աղջիկը պարան է գցում դեպի ձորը, որ տղան կարողանա բարձրանա իր սենյակ։ Մի օր իշխանը տեսնում է և բարկանում ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Բայց նրանք շարունակում են հանդիպել և աղջիկը  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը, բայց հենց այդ պահին կատարվում է հոր անեծքը և աղջիկը դառնում է ջրահարս, իսկ վարսերը ջրվեժ։
Գնդեվանք
Միջնադարյան եկեղեցական համալիրը գտնվում է Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։ Այն կառուցված է բազալտից։