Ելակոտ ոզնու երազանքը

Լինում է, չի լինում մի ոզնի է լինում։ Նրան ասում էին ելակոտ ոզնի, որովհետև նա շատ էր սիրում ուտել ելակ և նրա քիթուբերանն միշտ կարմիր էր։ Նա շատ երազկոտ էր։Երազում էր շատ բաների մասին, բայց նրա ամենամեծ երազանք էր ճանապարհորդել։Նա երազում էր տեսնել ուրիշ կանաչ անտառներ, ծաղկած դաշտեր և ծանոթանալ ուրիշ ելակոտ ոզնիների հետ, որոնք նույնպես շատ էին սիրում ելակ և ընկերանալ նրանց հետ։

Արևոտ փիղը

Լինում է , չի լինում մի փիղ է լինում։ Նա արևոտ էր։ Մի անգամ նա գնաց իր եղբոր մոտ հյուր։  Եղբայրը նրան ասաց․
-Արի՛, դոմինո  խաղանք,  հետո էլ  այլ խաղեր։

Նրանք շատ  խաղեր  խաղացին և  ուրախացան։

Ամպոտ կոշիկը և արևոտ պայուսակի ճամփորդությունը

Մի անգամ ամպոտ կոշիկը և արևոտ պայուսակը որոշում են միասին ճամփորդել։Բայց ճանապարհին նրանք սկսում են վիճել, քանի որ ամպոտ կոշիկը սիրում էր երբ շուրջը ամպոտ էր և մթնած, իսկ իրեն հակառակ արևոտ պայուսակը սիրում էր ամեն ինչ արևոտ և լուսավոր։Եվ նրանք որոշում են շարունակել ճամփորդությունը առանձին։ Բայց որոշ ճանապարհ անցնելուց հետո զգում են, որ միայնակ ճամփորդել շատ տխուր է։ Նրանք որոշում են շարունակել ճանապարհը միասին, բայց մի պայմանով, երբ ամպոտ կոշիկը այնպես անի որ շուրջը ամպոտ լինի, արևոտ պայուսակը այնպես կանի որ ամեն ինչ շուրջը նորից արևոտ կլինի։

Ականջների գանգատը

Մի անգամ իմ ականջները բողոքեցին, թե ինչ մեղք են իրենք։Նրանք ամբողջ օրը լսում են բարձր ձայներ, բարձր բղավոցներ, ուրիշի խոսակցություններ, մեքենայի ազդանշանի ձայներ, օտար մարդկանց վեճեր։ Ես լսեցի նրանց գանգատն ու շատ խղճացի, բայց նրանց բացատրեցի, որ ես շատ լավ եմ իրենց խնամում, միշտ մաքուր եմ պահում, իրենք ինձ շատ պետք են։ Նրանց շնորհիվ ես կարողանում եմ լսել։

Ծիածանոտ բազմոցը

Կախարդական քաղաքում կար մի կախարդական այգի, այդ կախարդական այգում, կանգնած էր կախարդական «Ծիածանոտ բազմոցը»։Այդտեղ միշտ մարդաշատ էր, քանի որ բոլորը ուզում էին նստել այդ բազմոցին։Բազմոցը ծիածանի նման ուներ յոթ գույն, որոնք հերթով փոխում էր։Երբ ստանում էր կարմիր գույն, մարդիկ նստելով բազմոցին զգում էին ուրախություն։Երբ լինում էր նարնջագույն մարդիկ տաքանում էին,արևի ջերմություն էին զգում։Դեղին գույնի ժամանակ մարդիկ սկսում էին շողշողալ լույսի պես։Կանաչ գույնի ժամանակ մարդիկ զգում էին հանգստություն։Երկնագույնի ժամանակ զգում էին խաղաղություն։Կապույտ գույնի ժամանակ մարդիկ զգում էին սառնություն, ցուրտ։ Մանուշակագույնի ժամանկ մարդիկ սկսում էին հորանջել և ննջել։Շատ հետաքրքիր բազմոց էր, լի տարբեր զգացողություններով։

Ծիածանը

Լինում է չի լինում,  մի ծիածան է լինում։ Նա շատ չարաճճի  ծիածան է լինում։ Երկնքում  ձմեռ է։Ծիածանը երկնքից նայում է, ինչպես են երեխաները սահում և նա տխուր  է։ Վերջապես  տաք օրերը եկան, ծիածանը ուրախացավ  և երեխաներին ուրախացրեց։

Այլմոլորակայինի նամակը

Բարև ձեզ։ Ձեզ գրում են Իքս մոլորակից։Մենք  ձեզ վաղուց հետևում ենք։Մեր մոլորակները շատ են իրարից տարբերվում։ Ձեր մոլորակը շատ հետաքրքիր է։ Մենք շատ ենք հավանել ձեր մոլորակը, թույլ կտա՞ք գալ ձեր մոլորակ հյուր։

Բարի հանումը

Լինում է չի լինում, մի բարի հանում է լինում։ Երբ նա իջնում է բակ խաղալու թվերի հետ, թվերը անկախ իրենից սկսում են պակասել։ Այդ պատճառով թվերը նրան տեսնելիս սկսում են փախչել։Բարի հանումը շատ տխուր և միայնակ է իրեն զգում  առանց ընկերների։ Մի օր նա ծառի տակ նստած նայում է երկնքին, հանկարծ լսում է լացի ձայն։ Մոտենում է և տեսնում մի տխուր հանում։ Հարցնում է․

-Ինչու՞ ես լալիս։

— Լալիս եմ, որովհետև ինձ հետ ոչ ոք չի խաղում։

-Եթե ցանկանաս կարող ենք ընկերներ դառնալ։Ձեռքդ տուր միասին գնանք բակ։

Երբ նրանք իրար ձեռք են բռնում դառնում են գումարած։Նրանք շատ են զարմանում, բայց նաև ուրախանում, որ հիմա ոչ թե պակասեցնելու են թվերը, այլ ավելացնելու։

Էշի ձուն

Մի մարդ որոշում է գնալ քաղաք տեսնի ինչ կա-չկա։ Գնում է գնում մեկ էլ տեսնում է ինչ որ բան են վաճառում, մոտենում է հարցնում․

-Էս ի՞նչ եք վաճառում։

Վաճառողը տեսնում է որ միամիտ մարդ է պատասխանում․

-Էշի ձու։

Ու քթի տակ սկսում  ծիծաղել։

Էս միամիտ գյուղացին առնում է  էշի ձուն ու գալիս տուն։ Ուրախ պատմում է կնոջը որ շուտով էշ են ունենեալու։Մարդ ու կին դնում են էս էշի ձուն սեղանին, իրենք էլ նստում ու սպասում։ Այդ պահին իրենց տան մոտով անցնում է հարևանը։ Տեսնում է մարդ ու կին նստած ուշադիր ինչ որ բանի են նայում։ Մոտենում է հարցնում․

-Այ հարևաններ ջան էդ ի՞նչ եք անում;

Ամուսինները պատասխանում են․

-Սպասում ենք, որ էս ձվից մեր էշը դուրս գա։

Էդ որ լսում է հարևանը մի լավ ծիծաղում է։Գնում է իրա բակում կապված էշին բերում, տալիս հարևաններին ու ասում․

-Ես երեկ ինձ համար մի նոր ձի եմ գնել։Ինձ պետք չի այս էշը, նվիրում եմ ձեզ։

Ամուսինները շատ են ուրախանում։Հարևանը բացատրում է ամուսիններին, որ սա էշի ձու չէ այլ ձմերուկ և դանակ է խնդրում։ Վերցնում է դանակը ու կտրում ձմերուկը։Ամուսինների բերանը բաց է մնում, երբ տեսնում են ինչ կարմիր ու հյութեղ տեսք ունի ձմերուկը։Բոլորով սեղան են նստում ուտում ձմերուկը ու մի լավ ուրախանում, որ համ ձմերուկ կերան, համ էլ էշ ունեցան։