Ճամփորդություն դեպի Էրեբունի ամրոց

Մենք իմ դասարանի և ընկեր Դիանայի հետ գնացել ենք Էրեբունի ամրոց,  ես այնտեղ նախկինում նորից եմ եղել։ Սկզբում մենք գնացինք թանգարան։ Այնտեղ կար Ուրարտուի մեծ քարտեզը, կարասներ, ափսեներ, մետաղադրամներ։ Թանգարանում կային  սեպագրեր և մագաղաթներ։ Թանգարանում ժամանակ անցկացնելուց հետո, մենք բարձրացանք Էրեբունի ամրոց։ Այնտեղ շատ աստիճաններ կային բարձրանալու համար, վերևից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։  Մենք ամրոցի կողքով պտտվեցինք և մտանք ամրոց, ափսոս որ ամրոցից շատ քիչ բան էր պահպանվել։

Դեպի Գյումրի

Մենք  իմ ջոկատի և Ընկեր Նվարդի հետ գնացել էինք Գյումրի։ Գնացինք գնացքով, ես Գյումրիում առաջին անգամ էի, այն էլ գնացքով։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, հասանք կայարան, հետո քյլեցինք դեպի  հրապարակ։Այցելեցինք եկեղեցի, որտեղ էլ մոմ վառեցինք։Հետո հին վարսավիրանոց տեսանք, մեր երեխաներից մի քանիսը որոշեցին  այնտեղ մազերը կտրել։ Մի թոնրատուն տեսանք և հետաքրքրությամբ նայեցինք թե ինչպես են թխում լավաշները, մեզ հյուրասիրեցին տաք, թարմ լավաշով։ Ձնագնդիկ  խաղացինք, հետո  քայլեցինք կայարան և գնացքով հասանք Երևան։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 փետրվարի 19 Դսեղ գյուղում: Մեզ պատմեցին շատ հետաքրքիր բաներ։ Նա ուներ չորս տղա և վեց աղջիկ։ Թումանյանը ուներ 13 հատ գրապահարան, նա  գրքերը  չէր տալիս իր բարեկամներին, քանի որ նրանք վերցնում  և հետ չէին վերադարձնում գրքերը, այդ պատճառով նա  պահարանների պատուհանները փակել էր  նկարներով, այնտեղ կար 10000  գիրք, բայց   պահպանվել էր 8000 : Նա հագնում էր սև ու սպիտակ շորեր, նաև թանգարանը բարձրացնող աստիճանները  53 հատ էին, որը խորհրդանշում էր նրա տարիքը։ Հետո մենք խաղացինք մի լավ խաղ։ Մենք բաժանվեցինք խմբերի և մեր գիդը մեզ կարդաց Հովհաննեսի առածները։

 

Եղիշե Չարենցի տուն թանգարանում

Ընկեր Մարինեի և Ընկեր Անահիտի հետ մենք գանցել էինք  Եղիշե Չարենցի տուն թանգարանը։ Թանգարանի երրորդ հարկում գտնվում էր նրա տունը։Չարենցի մասին  մեզ  շատ հետաքրքիր բաներ պատմեցին։Չարենցի իրերից շատերը պահպանվել էին։Տեսանք նրա առաջին գնած գիրքը։Նա շատ էր սիրում կոնյակ։ Նա սիրում էր Արևելքից գեղեցիկ իրեր բերել։ Չարենցը շատ է սիրել իր առաջին կնոջը` Արփենիկին, բայց նա մահացել է։Եղիշե Չարենցը ասել է, որ Արփիկի ձեռքը և երեսը կավից սարքեն։ Չարենցը ամուսնացել է եկրորդ անգամ,կնոջ անունը Իզաբելլա էր։ Նա ուներ երկու աղջիկ,  Արփիկը և  Անահիտը։  Մենք մասնակցեցինք կրթական ծրագրին, որտեղ նկարում էինք Հնդկական Թաջ Մահալը։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորությունը։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Մենք  ընկեր Մարինեի հետ գնացել էինք Ավետիք Իսահակայանի տուն թանգարան։Այնտեղ տեսանք իր գրքերը, առձանը, և իր ձեռնափայտը։ Մենք եղել էինք թանգարանում, ամեն ինչ ինձ արդեն ծանոթ էր, բայց շատ հետքրքիր։ Վերջում մեզ հետաքրքիր հարցեր տվեցին և մենք այդ հարցերին գրավոր պատասխանեցինք։

Ճամբորդություն Պատմության թանգարան

Մենք  դասարանով և ընկեր Արմինեյի հետ գնացել էինք Պատմության թանգարան։ Պատմության թանգարանը գտնվում է Հանրապետութայն հրապարակում։Ես առաջին անգամ էի այնտեղ, մեզ ուղեկցեց գիդը ևպատմեց  Հայաստանի մասին, հին բերդի մասին և ցույց տվեց բերդի բանալիները։ Ես տեսա 25 տարեկան աղջկա գանգուղեղ։Երեխաներով մենք բաժանվել ենք երկու խմբի և 3D խաղ ենք խաղացել։ Թանգարանից հետո քայլել ենք դեպի  Անգլիական այգի։Շատ լավ և հետաքրքիր օր եմ անցակցրել։

Գետամեջ ճամփորդություն

Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), Հայաստանիխոշորագույն և կարևորագույն գետերից է՝  Արաքս գետի ձախ վտակը։ Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ² է ։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով,   Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։

Գետամեջը (Նաև՝ Քեթրան, Կեդորն) գյուղ է Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։  Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝  Սուրբ Մարիամ։Գետամեջում գործում է ավագ դպրոց (72 աշակերտով), մշակույթի տուն, գրադարան։

Մենք այսօր գնացել էինք ճամփորդության Գետամեջ գյուղ։ Դուրս եկանք Երևան քաղաքից, մեկ ժամ հետո հասանք Գետամեջ գյուղ։ Այելեցինք այնտեղի եկեղեցին։ Մենք այնտեղ ծանոթացանք գյուղի դպրոցի երեխաների հետ։ Նրանք շատ ընկերասեր էին և մեզ քաղցրավենիք հյուրասիրեցին։ Միասին երգեցինք և պարեցինք։ Մաքրեցինք շրջակա տարածքը աղբից։ Այնտեղ տեսանք քարանձավ, բայց ուսուցիչները չթողեցին շատ առաջ գնաինք, քանի որ այնտեղ կարող էին լինել օձեր և չղջիկներ։ Այդ պահին անձրև եկավ և քարանձավի մուտքի մոտ մի քիչ դադար տվեցին։ Հետո միասին ընդմիջեցինք, շփվեցինք։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք և վերադարձանք Երևան։

Շենգավիթ պատմահնագիտական թանգարան

Ուրբաթ օրը մեր դասարանը, ընկեր Իվետայի ուղեկցությամբ այցելեց Շենգավիթ պատմահնագիտական թանգարան։ Թանգարանում կար բրոնզյա դերերի իրեր։ Այնտեղ կար  ալրաղաց, թասեր և կճուճներ։ Շատ հետաքրքիր էր քարից պատրաստված ասեղները, որով մարդիկ կարել են իրենց հագուստ։ Քարեր որոնցով մարդիկ որսացել են կենդանիներ։

Մատենադարան

Ուրբաթ օրը մենք դասարանով գնացել էինք Մատենադարան։ Մատենադարանի դռները շատ գեղեցիկ էին։ Շենքի մոտ կանգնած էին Մեսրոպ Մաշտոցի, Կորյունի, Մխիթար Գոշի, Մովսես Խորենացու արձանները։ Մատենադարանում պահվում են դարերով եկած գրքերը։ Ես տեսա ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը, որը  լուցկու տուփից փոքր է։ Գրքերը նկարազարդ էին և ոսկեզօծ։ Հին ժամանկաներում տառերը համապատասկանել են թվերին։