Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Այսօր հունիսի 10-ին գնացել էինք Ծաղկունք, բարձունք հաղթահարելու։ Այնտեղ մեզ դիմավորեց ընկեր Սոնան։ Ծանոթացանք այնտեղ սովորող երեխաների  հետ։ Բարձունքը հաղթահարելուց հետո, հասանք Սբ․ Սարգիս  եկեղեցու բակ։ Եկեղեցու բակում երգեցինք, հետո մոմ վառեցինք։ Նախաճաշեցինք, հետո մեր անգլերենի ուսուցչուհու հետ բերենացի ասեցինք «Little House» -ը և նկարվեցինք։ Ետ վերադարձի ճանապարհին կանգնեցինք Սևանա լճում, երեխաները լողացին։ Հետո վերադարձանք դպրոցի բակ։ Շատ հավես ճամփորդություն էր։

Ճամբարային 8րդ օր

Այսօր ճամբարային ութերորդ օրն էր։ Առավոտյան ընդհանուր պարապմունք ենք արել։Մասնակցել ենք դպրոցական երգչախմբի համերգին: Մեր դասարանական համերգի փորձն ենք արել։ Ինքնաստուգում ենք գրել մաթեմատիկայից։

Ճամբարային 7րդ օր

Այսօր ճամբարային յոթերորդ օրն էր։ Օրը սկսել ենք ընդհանուր պարապմունքով։ Համերգի փորձ ենք արել։Հանդիպել ենք մեր ռուսերենի և անգլերենի ուսուցչուհիների հետ։ Զրուցել ենք ճամփորդության մասին։ Սեղանի խաղեր ենք խաղացել։

Ճամբարային 5րդ օր

Այսօր ճամբարային հինգերորդ օրն էր։ Առավոտյան մենք ընկեր Տաթևի դասարանի հետ կարդացել ենք «Սասունցի Դավիթը»։ Հետո ընկեր Սոնայի հետ պատմություններ ենք հորինել։ Լողացել ենք մեր դպրոցի բակի լողավազանում։

Ճամբարային 4րդ օր

Այսօր ճամբարային չորորդ օրն էր։ Ընդհանուր պարապմունք ենք ունեցել։ Համերգի փորձ ենք արել ։Ճաշել ենք։ Այցելել ենք «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիա։ Զրուցել ենք օձերի մասին։ Մեզ տարբեր հարցեր են տվել, իսկ մենք փորձել ենք ճիշտ պատասխաններ գտնել։

Ճամբարային 3րդ օր

Այսօր ճամբարային երրորդ օրն էր։Առավոտյան ընդհանուր պարապմունք ենք արել,հետո համերգի փորձ։Ներկայացրել ենք մեր հանդերձանքները։ Հետո մենք ճաշել ենք։ Նկարազարդել ենք մեր հորինուկները։Ուրիշ դասարանների երեխաներից հարցազրույց ենք վերցրել։ Օրվա վերջում շախմատ ենք խաղացել։