Վիճակի Արուս

Վիճակի Արուսն էլ համարվում էր Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու: Աղջիկները խմբերով գնում էին սարերը և բազմաթիվ ծաղիկներ հավաքում: Այնուհետև այդ հավաքված ծաղիկներից ծաղկեպսակներ էին պատրաստում, որոնք համբարձման տոնին պետք է նվիրեին տոնի մասնակիցներին:
Համբարձման ծեսի ժամանակ գովերգվում էին աստղերին, երկինքը, բնությունը, բազմաթիվ գեղեցիկ երևույթներ և հատկապես սերը: Համբարձման տոնի ժամանակ էին պատրաստվում նաև Արուսի տիկնիկը և կաթնով, որը հետագայում լցնում էին դաշտերը, որպես զոհաբերություն, որպեսզի տարին առատ լինի: Վիճակի Արուսին պատրաստելու համար աղջիկները վերցնում էին խաչաձև փայտ, շորեր հագցնում, գլխին հատուկ հարմարանք դնում՝ վրան աչքեր և բերան նկարելով: Տիկնիկն ունենում էր հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր։

Համբարձման տոն

Համբարձման տոնը հաստատվել է 4-5-րդ դարերում։Այն հայ եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ օրը, հինգշաբթի։ «Համբարձում» նշանակում է բարձրացում: Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև «վիճակ կամ ջանգյուլում անուններով»։ Տոնի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամայրը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, և այդ իրերի տերերին խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: