Հնչյունափոխություն
8․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:
Օրինակ՝ տպագիր, գրաճանաչ — ի-ն դարձել է ը:
Հայրենասեր, սիրալիր- ի-ն դարձել է ե: Սպառազեն զինավառ ե-ն դարձել է ի : Անիղձ, ըղձալի ի-ն դարձել է ը: Լայնասիրտ, սրտագին ի տառը սղվում է: Մեծատուն, տնական ու տառը սղվում է: Բազմագույն, գունագեղ յ տառը սղվում է: Հետախույզ, հետախուզել յ տառը սղվում է:
9․Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել ։
Օրինակ՝ կես — կիսատ – ե-ն դարձել է ի:
Թիվ-թվանշան-ի-նդարձնելէ ը:
Անասուն — անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:
Տեր — տիրանալ ե-ն ի է դառնում, էջ-իջնել է-ն ի է դառնում, ինձ- ընձուղտ ի-ն ը է դառնում, գիծ — գծել ի-ն սղում է, աղավնի — աղավնյակ ի-ն դառնում է յ, կաղնի — կաղնուտ ի-ն սղում է, հուր — հրեղեղեն ու-ն սղվում է, հիսուն — հիսնամյա ու-ն սղվում է, առու — առվակ ու-ն սղվում է, աստղ — աստղային մնում է նույնը:
10․Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվել:
Օրինակ՝ վայրկյան — վայրկենական — յա-ն դարձել է ե:
Ձյուն — ձնհալ – յու-ն դարձել է ը:
Մատյան —մատենիկ յանը դառնում է են, սառույց —սառցահատ ու-ն և յ-ն սղվում է, կառույց — կառուցել յ-ն սղվում է, կույտ — կուտակել յ-ն սղվում է:
11․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:
Ոսկեգույն, փոշեկուլ, տարևվերջ, այգեպան, բարեկամ։
12․Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:
Օրինակ՝ գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը՝ու):
Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.
Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:
բազմանալ- ու․ սղվեց, ամրանալ- ու․ սղվեց, բուրավետ-յ․ սղվեց, կապտանալ- ույ․ սղվեց, ողջավետ- ույն․ սղվեց, որդյակ- ի սղվեց, ոսկյա- ի սղվեց։
13․Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:
գրքեր, գրքի, գրքով, գրքից։
առուներ, առվի, առվով, առվից։
ծաղիկներ, ծաղկի, ծաղկով, ծաղկից։
լուսիններ, լուսնի, լուսնով, լուսնից,
երկինքներ, երկնքի, երկնքով, երկնքից։
ջրեր, ջրի, ջրով, ջրից։
հեռագրեր, հեռագրի, հեռագրով, հեռագրից։
Միավանկ բառին (արմատին) արմատ, ածանց կամ վերջավորություններ ավելանալիս նրա մեջ մտնող ձայնավորը կամ երկհնչյունը կարող է փոփոխվել կամ սղվել, այսինքն՝ հնչյունափոխվել (օրինակ՝ սիրտ — սրտամոտ, սրտոտ, սրտեր):
Եթե արմատ, ածանց կամ վերջավորություն ավելանում Է բազմավանկ բառին, հնչյունափոխության ենթարկվում է նրա վերջին վանկի ձայնավորը կամ երկհնչյունը (օրինակ՝ դարբին — դարբնոց, դարբնի):