Ամառային ճամբար 2025

Ես Դանիելն եմ և ես կպատմեմ թե ինչպես անցավ  իմ ամառային ճամբարը։ Ես Ընկեր Դիանայի ջոկատից էի։ Մենք շատ ենք ճամփորդել։ Երեք շատ լավ և հագեցած օրեր ենք անցկացրել Գյումրիում։ Այցելել ենք ագարակ, գնացել ենք կինո, կենդանաբանական այգի, թումոյի այգի։ Մասնակցել ենք խոհանոց նախագծին և պատրաստել ենք բրդուճներ։ Շատ արագ և լավ անցավ ճամբարային շրջանը, ես շատ լավ ժամանակ անցկացրեցի իմ ընկերների հետ։