Ուսումնառության 5 տարիներ /հաշվետու պատում/

  1. Ո՞րն է քո սիրելի վայրը Արևելյան դպրոցում, կցի՛ր նաև լուսանկարը։

Սիում եմ մեր դպրոցի բակը։

  1. Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը, որ միշտ քեզ օգնել է: Նկարագրիր և բնութագրիր նրան։

Դպրոցում ես ունեմ լավ ընկերներ Արթուրը, Սամուելը և Մարկը իրանք շատ խելացի, համեստ, կատակասեր ընկերներ են։

 

  1. Ո՞րն էր այս տարվա քո ամենասիրելի նախագիծը։ Պատմի՛ր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
  2. Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Ես այս ուսումնական տարվա ընթացքում կադացել եմ այս գրքերը։

  1. Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Կցիր հղումը։
  1.  Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Մարկ Տվեն <<Թոմ Սոյերի արկածները>>

  1. Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Իմ սիրելի առարկան Մայրենի Լեզուն է, մեր դասերը շատ լավ և հետաքրքիր են անցնում։

  1. Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Ես այս տարվա ընթացքում այս ճամփորդություների եմ մասնաքցել։

  1. Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Իմ ընտրությամբ գործունեությունը դա  Կինո-ֆոտոն է, ուսուցիչը ընկեր Սմբատն է։ Մենք ֆիլմեր ենք դիտում և  գնում  հետաքրքիր վայրեր, գեղեցիկ ֆոտոներ անելու։

  1. Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ավելի աշխատասեր կլինեմ։

  1. Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Տեղափոխվել Միջին դպրոց։

  1. Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Շատ կկարոտեմ իմ դպրոցը և ուսուցիչներին։

  1. Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Լավ ուսումնական տարի։

  1. Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

ֆուտբոլի և բասկետբոլի սրահ։

  1. Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:

  1. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ընկեր Մարինե, դուք մեզ դասավանդելու ե՞ք Միջին դպրոցում։

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 փետրվարի 19 Դսեղ գյուղում: Մեզ պատմեցին շատ հետաքրքիր բաներ։ Նա ուներ չորս տղա և վեց աղջիկ։ Թումանյանը ուներ 13 հատ գրապահարան, նա  գրքերը  չէր տալիս իր բարեկամներին, քանի որ նրանք վերցնում  և հետ չէին վերադարձնում գրքերը, այդ պատճառով նա  պահարանների պատուհանները փակել էր  նկարներով, այնտեղ կար 10000  գիրք, բայց   պահպանվել էր 8000 : Նա հագնում էր սև ու սպիտակ շորեր, նաև թանգարանը բարձրացնող աստիճանները  53 հատ էին, որը խորհրդանշում էր նրա տարիքը։ Հետո մենք խաղացինք մի լավ խաղ։ Մենք բաժանվեցինք խմբերի և մեր գիդը մեզ կարդաց Հովհաննեսի առածները։

 

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

 

8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

հաջողակ,  անհաջող — որս

բարձր, ուժգին — մռնչոց

բարի, խելացի, հնարամիտ — արքա

9․ Լրացրու բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- սանրվածք, քերծվածք, վնասվախք

-ային- մարդկային, տնային, այլմոլորակային

-ական- սեփական, ընտանեկան, հայկական

-ակ- բռնակ, գնդակ, մոլորակ

-եղեն- հողեղեն,  ամանեղեն, խմորեղեն

11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։

Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։ Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։ Առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք որևէ ծառի կամ թփի շվաքում օրեկան անց են կացնում 20 ժամ։ Առյուծների խումբը կոչվում է պրայդ։

Եղեգնուհի

Ինձ դուր եկավ այս ստեղծագործությունը։ Այն ցույց է տալիս, որ ինչ էլ որ պատահի, ինչքան էլ որ չարը փորձի ոչնչացնել բարուն, բարին միշտ հաղթող է դուրս գալի։ Թագավորը բարի և խելացի էր, թագավորի վորդին երազկոտ, Եղեգնուհին գեղեցիկ, բարի, շնորհքով և բոշա աղջիկը տգեղ, չար մարդ էր։ Բարին միշտ հաղթում է, իսկ չարը պատժվում։

Եղեգնուհին 5-րդ հատված

5
Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։
Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։
Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ
չէր դիպած։
― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։
Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում
այս ամենը։ Թագավորի որդին ասաց.
― Ես պիտի տեսնեմ նրան։
Պառավն ասաց.
― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։
Տղան ասաց.
― Շատ լավ, բայց չուշացնես։
Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.
― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր
նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն
կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։
Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու
մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։
Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս
հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․
թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր
հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան
թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.
― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս
սատանայի երեսը տեսնել։
Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր
Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած
ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու
նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում
մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած
մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու
փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.
― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին
մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես
ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։
Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր
աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու
մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս
վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան
ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։
Աղջիկը շարունակեց.
«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի
ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և
ընկղմվեց գետի մեջ»։
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա
իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել,
տուն է ուզում գնալ։
― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։
Աղջիկը շարունակեց.
«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.
― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։
Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ
էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը,
խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան
թագավորին հարսնացու»։
― Այդպես չէ՞, կաքավ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։
― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը
բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։
― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և
լավ պահպանեցեք մինչև մեր գալը։
Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը
կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք
արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ,
բարին այստեղ։

 

5-րդ հատված՝

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

ղարաչի-գնչու

ընկղմվել- սուզվել, մխրճվել

2․ Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող հատվածները։

Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։

3․ Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ։

Ինչպե՞ս գտավ թագավորի տղան Եղենուհուն։

Ինչպե՞ս վարվեց թագավորը բոշա աղջկա հետ։

Ծանոթություն միջին դպրոցի հոտ

Մենք ընկեր Մարինեի հետ գնացել էինք միջին դպրոց, քանի որ մենք  շուտով սովորելու ենք  այնտեղ։ Ես շատ անգամ եմ եղել միջին դպրոցում, այն ինձ շատ դուր է գալի։ Այն շատ լուսավոր է, ունի մեծ մարզասրահներ, հարմարավետ գրադարան։ Մենք այցելեցինք քիմիայի լաբորատորիա, կենսաբանության դասարան և շարջեցինք ամբողջ դպրոցով։ Հյուս ունեմ որ իմ դասերը այնտեղ լավ կանցնեն։

Չարլզ Դիքենս «Սուրբծննդյան երգը»

Այս գիրքը  Սկրուջ անունով մի ծեր, բայց հարուստ,  քարսիրտ և ժլատ մարդու մասին է։ Սկրուջը չի հավատում Սուրբ Ծննդյան ոգուն։ Սուրբ Ծննդյան նախօրեին այցելում է  իր նախկին  ընկեր Ջեյքոբ Մարլիի ոգին, որը շղթայված է լինում։Ջեյքոբ Մարլիի ոգին Սկրուջին ասում է, որ այս շղթաները այն վատ բաների համար են, որ ինքը արել է իր կյանքում։  Հետո նրան այցելում են նաև Սուրբ Ծննդյան անցյալի, ներկայի և ապագային ոգիները և նրան տեղափոխում  իր անցյալը, ցույց են տալիս ներկան և ինչ կլինի իր ապագան։ Յուրաքանչյուրը նրան շատ կարևոր դաս են տալիս։ Նրանց այցելություններից հետո Սկրուջը մեկ գիշերվա ընթացքում ինքնամաքրվում է և վերափոխվում: Առավոտյան  նա լրիվ ուրիշ մարդ է արթնանում և  հասկանում է թե ինչքան չարիք է գործել։ Նա դառնում է բարի, առատաձեռն և օգնում աղքատներին։

Եղեգնուհին 4-րդ հատված

4
Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները,
գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և,
աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և
մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։
Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր
բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։
Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն
հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի
որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։
Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։
Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս
բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ
չազատվի ձեռքիցը։
Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ,
նրանով ծածկեց մի բղուղի բերան։
Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր
գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։
Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի
սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և
սիրուն հագուստով զարդարված։
Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և
իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ
և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։
― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․
կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել,
երանի միշտ այսպես անե։
Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս
եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց
պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.
― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…
― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես
հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի
լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։
Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է
նա։
― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի
էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու
կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես
կանեմ։

 

4-րդ հատված՝

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամ բացատրիր:

մշտադալար- միշտ կանաչ

մշտաբեր- պտղաբեր

կանուխ- առավոտ շուտ

ջահրա- ճախարակ

բղուղ- կճուճ

կոկ- հարթ, ողորկ, հավասար
2.Հատվածից դուրս գրիր եզակի թվով դրված 5 գոյական և դարձրու հոգնակի: Օրինակ՝ ձուկ-ձկներ, աղջիկ-աղջիկներ

փուշ- փշեր

ծառ-ծառեր

պտուղ-պտուղներ

թագավոր-թագավորներ

որդի-որդիներ
3.  Հատվածից դուրս գրիր անձ և իր ցույց տվող գոյականներ։ Օրինակ՝
անձ ցույց տվող գոյականներ-աղջիկ, թագավոր, ․․․․
իր ցույց տվող գոյականներ- ծառ, փուշ,․․․

անձ ցույց տվող գոյականներ- աղջիկ, նաժիշտ, մարդ, թագավոր, որդի, բոշա, պառավ, մայր, սրբուհի։

իր ցույց տվող գոյականներ- փուծ, ձուկ, աղբ, պարտեզ, բերան, ծառ, ծաղիկ, պտուղ, մարգարիտ, տուն, տաշեղ, ավել, կուռ, ճրագ, կրակ, երես։

4․Այս հատվածում ինչը կփոխեիր և ինչո՞ւ: Ես բոշային սուտը կբռնեի մի հնարով,  քանի որ ինչքան լավ բան կա նա փչացնում է։
5. Եթե դու լինեիր թագավորի փոխարեն, ի՞նչ կանեիր: Ես չէի հավատա բոշային և պալատից դուրս կհանեի։
6. Վերնագրիր այս հատվածը բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:

Եղեգնուհու վերադարձը

Անտառում

Մի օր ընկերներով որոշեցինք գնալ անտառ, հավաքվեցին հինգ վեց հոգի և ճանապարհ ընկանք։Բարձրաձայն խոսելով և ուրախանալով գնում էինք դեպի անտառ, երբ հասանք անտառի սկիզբ Արթրուն ասաց․

-Տղաննե՜ր, եկեք անաղմուկ մտենք անտառ, որպիսի կենդանիներին չվախեցնենք։

Անտառը կանաչապատ էր և սաղարթախիտ։ Ծառերի արանքից երևում էին արևի շողերը և լուսավորում անտառը։ Մի պահ Մրկը ասաց․

-Տղաննե՜ր, նայեք վերև, ծառերի վրա ինչքան սկյուռեր կան։

Ճանապարհը շարունակելով խորացանք անտառի խորքը։

Հանկարծ հեռվում ձայներ լսվեցին և տեսանք ինչ որ շարժ։ Ես առաջ քայլեցի և այն ինչ ես տեսա ինձ շատ զարմացրեց և ուրախացրեց։

— Երեխե՜ք, այս կողմ եկեք,- կանչեցի ես ընկերներիս։

Տղաները մոտեցան այդ  ուղղությամբ և տեսան  գայլի փոքր ձագուկներ։ Նրանք մոխրագույն էին և փորձում էին մեկը մյուսի վրայով բարձրանալ։ Երևի՞ նրանք այդպես խաղում էին։Մենք հիացած նայում էինք նրանց, բայց հասկացանք որ երկար չենք կարող մնալ ձագուկների մոտ, կարող էր մայր գայլը գալ և վտանգ զգալով մեզ վնասել։

-Տղանե՜ր, եկեք արդեն դուրս գանք անտառից, շուտով կմթնի,- ասաց Սամուելը։

Ինչպես անցավ ժամանակը ոչ ոք չհասկացավ, բայց արևը արդեն մայր էր մտնում, շուտով մթնելու էր և մենք չէինք կարող մնալ գիշերը անտառում։ Բոլորս շատ երջանիկ և լավ հիշողություններով դուրս եկանք անտառից։

 

 

 

Եղեգնուհի 3-րդ հատված

3
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին
լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում
ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի
գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։
Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։
Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ
էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և
ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր
կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ,
որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը
չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի
ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս
կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և
ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

  1. Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը:

ուռկան-ձկնորսացանց

սաթ-  բուսական ծագում ունեցող հանածո խեժ։

խորշել-զզվել

ընծա-նվեր

ննջել-քնել

2Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը։  Որևէ բան փորձել։

3Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով:

Բախտ ունենալ։

Բախտը բերել։

Բախտ վիճակվել։

4Վերնագրիր հատվածը:  Տխուր Արքայազն