Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 փետրվարի 19 Դսեղ գյուղում: Մեզ պատմեցին շատ հետաքրքիր բաներ։ Նա ուներ չորս տղա և վեց աղջիկ։ Թումանյանը ուներ 13 հատ գրապահարան, նա  գրքերը  չէր տալիս իր բարեկամներին, քանի որ նրանք վերցնում  և հետ չէին վերադարձնում գրքերը, այդ պատճառով նա  պահարանների պատուհանները փակել էր  նկարներով, այնտեղ կար 10000  գիրք, բայց   պահպանվել էր 8000 : Նա հագնում էր սև ու սպիտակ շորեր, նաև թանգարանը բարձրացնող աստիճանները  53 հատ էին, որը խորհրդանշում էր նրա տարիքը։ Հետո մենք խաղացինք մի լավ խաղ։ Մենք բաժանվեցինք խմբերի և մեր գիդը մեզ կարդաց Հովհաննեսի առածները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով