Հովհաննես Թումանյան Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը: զվարթ, քաղցր,  վերադարձել, իջավ։

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):  դեպք- եղելություն, ուրախ-զվարթ, վայրկյան- ակնթարթ,  զիլ- ուժգին
  2. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի: 

Օրինակ՝ ծառ-ծառեր

դուռ- դռներ                                                                                                                                                                          բույն- բներ                                                                                                                                                               կտուր- կտուրներ                                                                                                                                                     երդիկ- երդիկներ

6. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ 

7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Աշնանը գնում են տաք երկրներ, իսկ գարնանը վերադառնում։

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։

12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի կեր։

Լեզուն չլիներ,  ագռավները աչքերը կհանեին։

Անձրևն ինչ կանի քարին,  խրատն ինչ կանի չարին։

Մինչև ճիշտը գա,  սուտը աշխարհը կքանդի։

13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

22.04

Այս նախադասությունները գրիր անցյալով /այնուհետ դարձրու հարցական և ժխտական/

He gives him a present.  He gave him a present.  Did he give him a present? He didn’t give him a present.

They play different games. They played different games. Did they play different games? They didnt  play different games.

The children eat the cake. The children ate the cake. Did the children eat the cake? The children didn’t eat the cake.

I have a good time. I had a good time. Did I have a good time? I didn’t have a good time.

We work hard. We worked hard.  Did we work hard? We didn’t work hard.

She says goodbye. She said goodbye. Did she say goodbye? She didn’t say goodbye.

Պատասխանելով այս հարցերին գրիր փոքրիկ պատում «My birthday party» վերնագրով։

When is your birthday?

What presents do you usually get?

Do your friends come to your birthday party?

Do you have a birthday cake?

Do you have a good time?

My birthday party

My birthday is on September 13. I get nice watch and telephone, from my parents. My friends come to my party and give me many presents. I have a nice cake. I have a good time.

 

 

օ-ո-ի ուղղագրությունը

 

Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:

Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:

Առաջադրանքներ

  1. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:

Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր

Օդ- օդանավ,  օդաչու, օդապարիկ

Օրինակ- տարօրինակ, յուրօրինակ

Օգուտ- անօգուտ, հանրօգուտ

Օղ- ականջող, օղաբլիթ

Օր- օրինակ, օրեցօր, օրենք

  1. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:

Որբ, երկորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր, բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:

  1. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:

ամենօրյա, ամանորյա, անօրինական, հանրօգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմօրոր, հոգուտ, տնօրեն, նախորոք, շաբաթօրյակ, բացօթյա, պարզորոշ, արծաթազօծ:

  1. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:

որոշ— որոշակի, պարզորոշ

որակ – անորակ, բարձրորակ

որս- արջաորս, որսորդ

որդի- հայորդի , որդիասեր

որջ-  արջաորջ

  1. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ

բ)  հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն

ոսոխ-թշնամի                                                                                                                                                                       որջ- բույն                                                                                                                                                                     որձ- արու                                                                                                                                                                             ողորկ- հարթ                                                                                                                                                                     որթ- վազ                                                                                                                                                                              որմ- պատ

  1. Լրացրու օ. ո, վո

Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ,
ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, …Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք,
Վոլգոգրադ:

 

Ինքնաստգում

1․ Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։

1) 4323      2) 4332                3) 4121       4) 4112

4323

2․ Գտիր  ամենափոքր  քառանիշ  և  ամենամեծ  հնգանիշ  թվերի գումարը:

1) 101000                4 ամենափոքրը 10999

2) 100999               5   ամենամեծը  100999

3) 98999

4) 10999

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ 6-ին․

1) 4, 12, 24, 30

2) 12, 35, 42, 600, 3636

3) 24, 48, 71, 560, 1000

4) 12, 36, 180, 432

4․ Քանի՞ մետր է 3/10 կիլոմետրը։

1) 300                  2) 400                  3) 2500                4) 100

5․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  24 սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:

1) 6            2) 8             3) 12           4) 72

6․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  4000 կգ-ը ցենտներներով:

1) 4 ց                   2) 40 ց                 3) 400 ց               4) 400000 ց

7․Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 320մ։

1) 7            2) 8             3) 6             4) 2

9․Ընտրիր այն պատասխանը,  որն  արտահայտում է  2 օր 14 ժամը ժամերով․

1) 214                  2) 62          3) 38           4) 134

10․ Անին կարդաց 320 էջ ունեցող գրքի 3/8 մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալուն։

1) 200                 2) 120                  3) 100                  4) 160

17.02.2022

  1. Գտիր  120  թվի  4/6  մասը։ 80
  2. Գտիր  180  թվի  5/3  մասը։ 300
  3. Գտիր  240  թվի  6/40  մասը։ 36
  4. Գտիր  250  թվի  4/5  մասը։ 200
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։ 2մ
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։ 750
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։  60սմ
  8. Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։4օր
  9. Քանի՞  ժամ  է  5/6 օրը։ 20ժ
  10. Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։ 300մ
  11. Գտիր մետրի  3/5 մասը։ 60սմ
  12. Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։ն40ր
  13. Գտիր թվի նշված մասը։
    450-ի   2/9-րդ մասը 100
    280-ի  5/7-րդ մասը 200
    300-ի  7/10-րդ մասը 210
    480-ի  5/6-րդ մասը: 400
  14. 1/6 ժ= ր 10
  15. 1/4 կմ = մ 250
  16. 1/6 օր = ժ 4ժ
  17. 1/4 տարի =3ամիս
  18. 1/25 ց = 4կգ
  19. 1/5  մ =20 սմ:
  20. 3/4  ժ= 45ր
  21. 3/10  կմ = 300մ
  22. 5/6  օր = 20ժ
  23. 5/6  տարի = 10ամիս
  24. 3/4 ց = 75կգ
  25. 7/10  մ = 700սմ:
  26. Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։ 8 մատիտ։

Գործնական աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Հանկարծ  հանդիպակած  ժայռի տակից մի ամեհի վարազ դուրս թռավ և չոր մացառներն ու դալար թփուտները ջարդուխուրդ անելով՝ խոյացավ դեպի արևը: Երբ արջը տեսավ վարազին, ուզեց փախչել, բայց երկյուղն այնքան մեծ էր, որ սայթաքեց ու թրմփաց գետնին: Կատաղած վարազը ակնթարթորեն հարձակվեց ու պատառոտեց ախոյանին: Վարազը վրեժ էր լուծում իր ձագուկների համար:

2.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Աջով տուր, որ ձախով վերցնես։
Լավություն արա, գցիր ջուրը։
Սարը սարին չի հանդիպի,  մարդը մարդուն կհանդիպի։
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։

3.Ավարտիր նախադասությունները:

Գազանների արքան գազազած էր, որովհետև որսորդը հարձակվել էր նրա վրա։
Հայրը խորհուրդ տվեց աղջկան, որ դպրոցում լավ սովորի։                                                                                        Գայլը ընդհուպ մոտեցել էր գյուղին, քանի որ շատ սոված էր։

18.02

Նախադասությունները գրեք անցյալ ժամանակաձևով և դարձրեք հարցական, ժխտական։

They have a cold. They had a cold. Had they a cold? They hadn’t a cold.

She eats an apple. She ate an apple. Did she eat an apple? She didn’t eat an apple.

Peter goes to school. Peter went to school. Did Peter go to school? Peter didn’t go to school.

He wants an ice cream. He wanted an ice cream.  Did he want an ice cream? He didn’t   want an ice cream.

Kelly watches TV. Kelly watched TV.  Did Kelly watch TV? Kelly didn’t watch TV.

Our teacher lives in the village. Our teacher lived in the village. Did our teacher live in the village? Our teacher didn’t live in the village.

My father works in his office. My father worked in his office. Did my father work in his office? My father didn’t work in his office.

The girls read a book today. The girls read a book today. Did the girls read a book today? The girls didn’t read a book today.

 

 

 

Հովհաննես Թումանյան. Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:                              Շաչել- սուլոցի նման սուր ձայն հանել                                                                                                         Ունկնդիր- լսող                                                                                                                                      Մտախոհ- մտազբաղ
  2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:                                                                                Նկարագրում է բնության ձայները։
  3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:                                                  Ավելի շատ է ձայնը։
  4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:                                                                                Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
    Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
    Այնպես է ծերուկ անտառը կամաց
    Արձագանք տալիս ջրի աղմուկին։                                                                                                              Գեղեցիկ է նկարագրում անտառի և ջրի ձայները։
  5. Նկարիր այդ քառատողը:                                                                                                                              Ջուրը աղմկում է, իսկ անտառը կամաց խշշում։

17.02.-18.02.

Прочитайте рассказ «Февраль» (учебник Русский язык 4« стр.74.)
Выполните задания 11, 12, 13.

11. Вместо точек напиши жи или ши.
крыши, снежинки, кружились, карандаши, живут, лыжи, машина, груши, ножи,
малыши, мыши, уши, чижи, камыши, шишка, спиши, подержи, скажи.

12 .Допиши:
белый мел белая лилия белое пальто белые розы
белый медведь  белая шуба   белое небо   белые  цветы
белый лист       белая собака  белое море белые  краски

13. Вместо вопросов напиши нужные слова.
Лес летом был весь зелёный(какой?), а осенью берёзки и клёны жёлтые(какие?),
осинки красные(какие?) и только ёлочки стоят зелёные(какие?). Скоро наступит холодная
(какая?) зима.
Слова: холодная, жёлтые, зелёный, красные, зелёные

Մաթեմաթիկա

  1. Գտի՛ր նշված թվի մասը
  • 162-ի 1/9 մասը
  • 162×1=162
  • 162:9=18
  • 2000-ի 1/10 մասը
  • 2000:10=200
  • 420 դրամի 1/6 մասը
  • 420:6=70դ
  • 21 ժ-ի 1/3 մասը
  • 21:3=7ժ
  • 360 լ-ի 1/12 մասը
  • 360:12=30լ
  • 480 կմ-ի 1/16 մասը
  • 480:16=30
  1. Ջրավազանում կար 9600 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի քառորդ( ¼ ) մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:

1)9600:4=2400(լ)

2)9600-2400=7200(լ)

  1. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 1/20 մ = 5սմ
  • 1/8 տ = 125 կգ
  • 1/20 ժ = 3 ր

4.Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։

1)4*60=240

5. Անահիտը գնել էր 800գ  շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։

800:2=400(գ)

6. Դավիթը տնից դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի  1/5  մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։

500:5=100

7. Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:

2×40=80

80:8=10

8. Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։

5/9