Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
Հարցեր և առաջադրանքներ՝
- Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր: Շաչել- սուլոցի նման սուր ձայն հանել Ունկնդիր- լսող Մտախոհ- մտազբաղ
- Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»: Նկարագրում է բնության ձայները։
- Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Ավելի շատ է ձայնը։
- Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ: Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։ Գեղեցիկ է նկարագրում անտառի և ջրի ձայները։ - Նկարիր այդ քառատողը: Ջուրը աղմկում է, իսկ անտառը կամաց
խշշում։