Մեր բակը

Ես ապրում եմ Դավիթաշենում։ Մեր շենքի բակը շատ կանաչ է և կան բարձր ծառեր։ Մեր բակում կա մանկական խաղահրապարակ, որտեղ խաղում  են, վազվզում են երեխաները։Ծառերի տակ կա տաղավար որտեղ նստում են մեծերը և զրուցում։Ունենք ցայտաղբյուր, որտեղից սառը և համեղ ջուր է գալիս։Երեկոյան մեր բակում կանգնում են շատ մեքենաներ։Շենքի հակառակ կողմում  կենտրոնական փողոցն է։Այնտեղ մենք սպասում ենք մեր դպրոցի ավտոբուսին։

Սեպտեմբերի ութ

Առավոտյան սովորականից շուտ արթնացա և տատիկիս ուղեկցությամբ գնացի դպրոց։ Ժամը տասն էր, Ընկեր Մերին սպասում էր մեզ Արևելյան դպրոցի բակում։Ախտահանիչ նյութով և անձեռոցիկով մաքրեցինք մեր ձեռքերը և բոլորս միասին բարձրացանք դասարան, որտեղ կարդացինք, մաթեմատիկան կրկնեցինք, համակարգչով բլոգում ուղղումներ կատարեցինք։ Հետո  իջանք դպրոցի բակ, որտեղ դասընկերներս  լողացին լողավազանում, իսկ ես մի քիչ բակում խաղացի։ Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Ժամը տասներկուսին ժամանակն ավարտվեց և ես վերադարձա տուն։

 

 

 

Սեպտեմբերի մեկ

Սեպտեմբերի մեկին ես իմ դասընկերների հետ հանդիպեցի Բուսաբանական այգում։ Ես շատ էի կարոտել Ընկեր Մերիին և դասընկերներիս։Մենք քայլելով պտտվեցինք այգում և գտանք ցայտաղբյուր, քանի որ շատ շոգ էր, սառը ջուրը մեզ լավ հովացրեց։ Երբ շարունակեցինք քայլել,խոտերի միջից մեր ճանապարհին դուրս եկավ մի սկյուռ։ Հետո տեսանք մի հաստաբուն ծառ։ Մենք հետաքրքիր խաղեր խաղացինք, վազվզեցինք, նկարվեցինք։Ափսոս ժամանակը շատ քիչ էր։

Ամառային հանգիստ

 

Ամառը իմ ամենասիրած եղանակն է։ Ամռանը միշտ տաք է  և ազատ ժամանակ ավելի շատ եմ ունենում։Հուլիսյան  մի լավ  օր  ընտանիքիս և հարազատներիս հետ գնացել էինք հանգստանալու  Ծափաթաղում, որը գտնվում է Հայաստանում,Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին։ Ճանապարհը  երկար էր, բայց շատ հետաքրքիր։Ես տեսա սարեր տարբեր բարձրության և Սևանա լիճը, այն շատ մեծ էր։ Երբ հասանք տեղ երկինքը ամպած էր, բայց մի քանի րոպե հետո ամպերի տակից երևաց արևը։Եղանակը շատ փոփոխական էր, բայց բնությունը շատ գեղեցիկ։ Ես,  եղբայրս և քույրերս խաղում էինք  խաղասենյակում, վազվզում բակում և լողանում լողավազանում։Մենք շատ ուրախ  ժամանակ անցկացրեցինք և լավ հանգստացանք։