Top 10 ամենահետաքրքիր փաստերը 19-րդ դարից

  1. Մինչև 1856 թվականը մանուշակագույն ներկը շատ հազվագյուտ և թանկ էր։ Այդ տարի 18-ամյա բրիտանացի քիմիկոս Ուիլյամ Հենրի Պերկինը, փորձելով ստեղծել մալարիայի դեմ դեղամիջոց, պատահաբար ածխածնային խեժից ստացավ առաջին սինթետիկ ներկը, արտոնագրեց այն և մանուշակագույնը դարձրեց մատչելի ու նորաձև։

2. Պատմության մեջ առաջին սարսափ ֆիլմը 1890-ականների «Սատանայի առանձնատունն» էր («Le Manoir du Diable», Ֆրանսիա):

3. Ազատության արձանը Ֆրանսիայի նվերն էր Միացյալ Նահանգներին՝ ի պատիվ Ամերիկայի անկախության հարյուրամյակի։ Սակայն ֆրանսիացիները չկարողացան ժամանակին ավարտել արձանի կառուցումը և իրենց նվերը ներկայացրեցին տասը տարի ուշացումով։

4. Առաջին էլեկտրական զարդանախշը հորինել է հեռագրող օպերատոր Ռալֆ Մորիսը 19-րդ դարի վերջին։ Նա իր տոնածառից կախում էր փոքրիկ ազդանշանային լույսեր, ինչպես հեռախոսային կոմուտատորներում օգտագործվողները։

5. Պոլոնիումը, որը ռադիոակտիվ քիմիական տարր է, հայտնաբերվել է Պիեռ Կյուրիի և Մարի Սկլոդովսկա-Կյուրիի կողմից 1898 թվականին և անվանակոչվել է Մարիի հայրենիքի՝ Լեհաստանի անունով։

 

6. Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Գրեհեմ Բելը ցանկանում էր, որ մարդիկ հեռախոսին պատասխանեն «Ահոյ-հոյ» ողջույնով: «Helo» բառը հետագայում հորինել է Թոմաս Էդիսոնը:

7. Արեգակի առաջին լուսանկարը արվել է ֆրանսիացի ֆիզիկոսներ Լուի Ֆիզեոյի և Ժան Ֆուկոյի կողմից 1845 թվականին։

8. Daimler Reitwagen-ը (կերոսինային կառք) աշխարհի առաջին մոտոցիկլետն էր, որը ստեղծվել է 1885 թվականին Գոտլիբ Դայմլերի և Վիլհելմ Մայբախի կողմից։

9. 1800 թվականի նոյեմբերի 7-ին Փարիզում օրենք ընդունվեց, որի համաձայն կանայք կարող էին տաբատ կրել միայն ոստիկանության թույլտվությամբ, իսկ առանց այդ թույլտվության դա համարվում էր խախտում։

10. Nintendo-ն հիմնադրվել է 1889 թվականին և սկզբնապես արտադրել է խաղաքարտեր։

 

30․03-3․04;6․04-10․04;13․04-18․04

 

Թեման.Ներքինէներգիա:Ներքին էներգիայի փոփոխման եղանակները։Ջերմաքանակ։Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:Տեսակարար ջերմունակություն:

Բլոգում պատասխանել ներքոհիշյալ հարցերին.

Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Պղնձե ձողի երկարությամբ մոմով ամրացնենք մի քանի լուցկու հատիկներ ։ Տաքանալու ժամանկ մոմը սկսում է հալվել ու լուցկիները մեկը մյուսի հետևից ընկնում են ։ Սա ցուցադրում է ջերմության փոխադրումը տաք ծայրիդ դեպի սառը մասը ։

2.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

Ձողի ծայրը տաքացնելիս մոլեկուլների միջին կինետիկ էներգիան մեծանում ու փոխանցվում է սառը մասում գտնվող մոլեկուլներին ու դրանք էլ են օժտվում կինետիկ էներգիայով ։

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

լավ — մետաղներ
Վատ — հեղուկներ , գազեր , բուրդ , բամբակ

4.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ

Որովհետև օդի ջերմահաղորդականությունը շատ քիչ է ։

Քանի որ օդի մոլեկուլային տարածությունը  շատ մեծ է:

5.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

Մետաղների մեծ ջերմահաղորդկանության հետևանքով մետաղե առարկաները շոշափելիս թվում են ավելի սառը; Իրոք, քանի որ փայտը վատ ջերմահաղորդիչ է, ապա փայտե առարկային դիպչելիս տաքանում է մատի հետ փայտի հպման միայն փոքր տեղամասը։ Վատ ջերմահաղորդիչներում էներգիան չափազանց դանդաղ է փոխանցվում մի մոլեկուլից մյուսին։

6.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա

Կոնվեկիցա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման։

7.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվեկցիան հեղուկներում և գազերում նյութի տեղափոխությոան հետևանքով ջերմության փոխանցումն է մի տեղից մյուսը։ Ջերմահաղորդականությունը ջերմության հաղորդումը մջավայրի մի մասի մյուսը չի ուղեկցվում նյութի տեղափոխմամբ։

8.Ինչպե՞ս է գոյանում ամպը:

Կոնվեկցիայի շնորհիվ տաքացած օդի այդ զանգվածը բարձրանում է վեր։ Բարձրանալուն զուգընթաց՝ տաք օդն ընդարձակվում է, ընդ որում, բավականաչ արագ, քանի որ վեր է բարձրանում համեմատաբար մեծ արագությամբ։ Արագ ընդարձակվելիս վեր բարձրացող օդն աշխատանք է կատարում ոչ թե շրջապատից ստացած էներգիայի, այլ իր ներքին էներգիայի հաշվին։ Օդի այդ զանգվածի ջերմաստիճանը նվազում։ Վեր բարձրացող օդն սկսում է սառրել, և եթե նաև բավականաչափ խոնավ , ապա, որոշ բարձրությունից սկսած, գոլորշու խտացման հետևանքով առաջանում են ջրի մանրիկ կաթիլներ։ Գոյանում է ամպ։

9.Ինչպե՞ս է առաջանում քամին:

Ցերեկն Արեգակի ճառագայթները գետինն ավելի արագ են տաքցնում, քան ծովի ջուրը, այդ պատճառով էլ ցամաքի ջերմաստիճանն ավեի բարձր է, քան ջրինը։ Բարձր է նաև ցամաքի վրա օդի շերտի ջերմաստիչանը։ Իսկ տաք օդն էլ, ընդարձակվելով, բարձրանում է վեր։ Նրա տեղը զբաղեցնում է ծովից եկող սառն օդային զանգվածը։ Այսպես առաջանում է քամի՝ փչելով ծովից դեպի ցամաք։

10.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Հեղուկները և գազերը տաքացնում են ներքևից, որպեսզի ներքևի հեղուկը կամ գազը տաքացվի և բարձրանա վերև, իսկ վերևի սառը հեղուկը կամ գազը գա ներքև և այդպես պահպանվի հավասար ջերմություն։

11.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու՞

Կոնվեկցիան հնարավոր չէ պինդ մարմիններում, որովհետև պինդ մարմինները տաքացնելիս չեն շարժվում։

12.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի ձև է, իրականացնում է լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը։ Էլեկտրամագնիսական դաշտի աղբյուրը դադարի կամ շարժման վիճակում գտնվող էլեկտրական լիցքերն են։ Անշարժ լիցքերի շուրջը գոյություն ունի ստատիկ էլեկտրական դաշտ, հավասարաչափ-ուղղագիծ շարժման դեպքում լրացուցիչ առաջանում է ստատիկ մագնիսական դաշտ, իսկ արագացումով շարժվելիս ստեղծվում է փոփոխական էլեկտրամագնիսական դաշտ, որի մի մասն անջատվում է լիցքերից և ճառագայթվում տարածության մեջ էլեկտրամագնիսական ալիքների ձևով։

13.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիքները լիցքավորված մասնիկների ստեղծած էլեկտրական և մագնիսական դաշտերի պարբերական տատանումներ են և կարող են տարածվել վակուումում։

14.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով, կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն:

15.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև,թե՞ սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

վելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:

Լրացուցիչ առաջադրանք.Տանը կատարել Է. Ղազարյանի դասագրքից էջ127-ի <<հարցեր և առաջադրանքներ>>ից, ութերորդ առաջադրանքը:Կատարված փորձը նկարագրել,մեկնաբանել,եզրակացնել:

Է. Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ121և124-ից-134

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ9-ից մինչև էջ13

ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ
2. ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Տարբերակ 1
I. (1) Ջերմահաղորդման ո՞ր ձևի վրա է հիմնված բնակարանների ջրային
ջեռուցման համակարգի աշխատանքը .
1. ջերմահաղորդականության 2. կոնվեկցիայի 3. ճառագայթման
II. (1) Երկփեղկ պատուհանները լավ են պաշտպանում ցրտից, որովհետև
փեղկերի միջև գտնվող օդը օժտված է …. ջերմահաղորդականությամբ։
1. լ՞ավ 2. վատ
Ո՞ր նյութերն ունեն …. 1. թուղթ
III. (2) ամենամեծ ջերմահաղորդականությունը 2. ծղոտ
IV. (2) ամենափոքր ջերմահաղորդականությունը 3. արծաթ
4. թուջ

III.(2) ամենամեծ ջերմահաղորդականությունը: — Թուջ, արծաթ

IV.(2) ամենափոքր ջերմահաղորդականությունը: — Ծղոտ, թուղթ

\/.(1) Ի՞նչ գույնով են ներկում ինքնաթիռների, Երկրի արհեստական
արբանյակների, օդապարիկների արտաքին մակերևույթները, որպեսզի
խուսափեն նրանց գերտաքացումից.
1. բաց արծաթագույն 2. մուգ գույն
VI.(1) Փայտի կտորին մեխված են երկու
միատեսակ մետաղյա սպիտակ թիթեղներ։
Նրանցից մեկի ներքին մակերևույթը
պատված է մրով, իսկ մյուսինը թողած է
փայլուն։ Թիթեղների արտաքին մակերևույթներին մոմով կպցված են լուցկիներ։
Թիթեղների միջև տեղավորում են մետաղյա
շիկացած գունդ ( նկ. 5 ): Լուցկիները
միաժամանա՞ կ կպոկվեն թիթեղներից. ՆլԼ 5
1. կպոկվեն միաժամանակ
2. մրոտված մակերևույթով թիթեղից լուցկին ավելի շուտ կպոկվի
3. փայլուն մակերևույթով թիթեղից լուցկին ավելի շուտ կպոկվի
3 VII.(1) Կփոխվի՞ արդյոք մարմնի ջերմաստիճանը, եթե նա ճառագայթմամբ
ավելի շատ էներգիա է կլանում, քան արձակում .
1. մարմինը կտաքանա 2. մարմինը կսառչի
3. մարմնի ջերմաստիճանը չի փոխվի
VIII.(2) Ի՞նչ ուղղութամբ
կտեղափոխվի օղը
ամառային տաք օրվա
ընթացքում (նկ. 6).
1.ԱԲԳԴ 2. ԱԴԳԲ
Տարբերակ 2
I. (1) Ջերմահաղորդման ո՞ր
ձևով է տաքանում
գազօջախին դրված կաթսայում գտնվող ջուրը. ՝^ ՛ ~
1. ջերահաղորղականությամբ
2. կոնվեկցիայով 3. ճառագայթումով
II. (1) Որպեսզի պտղատու ծառերը չցրտահարվեն, ձմռանը նրանց բները
ծածկում են թեփով։ Թեփը օժտված է …. ջերահաղորղականությամբ։
1. լավ 2. վատ
Ո՞ր նյութերն են օժտված . 1.օդ
III. (2) լավ ջերմահաղորդականությամբ 2. բուրդ
IV. (2) վատ ջերմահաղորդականությամբ 3. ալյումին
4. կապար

 

III.(2) լավ ջերմահաղորդականությամբ: — Կապար, ալյումին

IV.(2) վատ ջերմահաղորդականությ թյամբ: — Օդ, բուրդ

V .(1) Թվարկվածներից որո՞ւմ մեջ է ջերմահաղորդումը կատարվում
հիմնականում ջերմահաղորդականությամբ.
1.օդ 2. աղյուս 3. ջուր
VI.(2) Փորձանոթներից մեկը պատված է մրով, մյուսը
սպիտակեցված է կրով (նկ.7)։ Նրանց մեջ լցված է
միատեսակ ջերմաստիճան ունեցող տաք ջուր։
Փորձանոթներից որի՞ ջուրը ավելի արագ կսառչի.
1. սպիտակեցված փորձանոթում
2. մրոտված փորձանոթում
3. երկու փորձանոթներում էլ ջրի ջերմաստիճանը
միատեսակ կնվազի
VII.(1) Կարելի՞ է կանխագուշակել, թե ի՞նչ ուղղությամբ կփչի քամին
ծովափում, Երբ սկսվեն աշնանային ցուրտ Եղանակները.
1.չի կարելի 2. ծովից դեպի ցամաք 3. ցամաքից դեպի ծով
4. ցերեկը՛ ցամաքից դեպի ծով, իսկ գիշերը՝ ծովից դեպի ցամաք
VIII.(2) Սենյակում օդը տաքանում է ջրային ջեռուցման
մարտկոցի միջոցով (նկ.8)։
Սենյակում ի՞նչ ուղղությամբ
է տեղավտխվում օղը.
1. ԱԲԳԴ 2. ԱԴԳԲ
Տարբերակ 3 .
I. (1) Ջերմահաղորդման ո՞ր
տեսակի շնորհիվ ենք
տաքանում խարույկի մոտ.
1. ջերմահաղորդականության
2. կոնվեկցիայի
3. ճառագայթման
II. (1) Նույն ջերմաստիճանն ունեցող առարկաները շոշափելիս
մետաղական առարկաները ավելի սառն են թվում, քան մյուսները։ Դա
բացատրվում է նրանով, որ մետաղները օժտված են ….
ջերմահաղորդականությամբ։
1. լավ 2. վատ
Ո՞ր նյութերն են օժտված. 1. ջուր
III. (1) լավ ջերմահաղորդականությամբ 2. արույր
^.(2) վատ ջերահաղորղականությամբ 3. երկաթ

III. (1) լավ ջերմահաղորդականությամբ: — Երկաթ, արույր

IV. (2) վատ ջերահաղորդականությամբ: — Ջուր

^(1) Կարելի՞ է կանխագուշակել, թե ծովափում ամռան շոգ օրվա
ընթացքում ի՞նչ ուղղությամբ կփչի քամին.
1. չի կարելի 2. ծովից դեպի ցամաք 3. ցամաքից դեպի ծով
4. ցերեկը՜ ծովից դեպի ափ, իսկ գիշերը՝ ափից դեպի ծով
VI. (1) Անօդ տարածության մեջ իրարից հեռացված մարմինների միջև
ջերմահաղորդման ո՞ր տեսակն է հնարավոր.
1. ջերմահաղորդականություն 2. կոնվեկցիա 3. ճառագայթում
VII. (1) Կփոխվի՞ արդյոք մարմնի ջերմաստիճանը, եթե նա ճառագայթմամբ
ավելի շատ էներգիա է անջատում, քան կլանում .
1.մարմինը տաքանում է 2. մարմինը սառչում է
3. մարմնի ջերմաստիճանը չի փոփոխվում
VIII.(1) Անոթում եղած ջուրը տաքանում է սպիրտայրոցի
օգնությամբ (նկ.9)։ Ո՞ր ուղղությամբ նա
կտեղափոխվի.
1. ԱԲԳԴ 2. ԱԴԳԲ
Տարբերակ 4
1.(1) Ջերմահաղորդման ո՞ր տեսակի շնորհիվ են
տաքանում մթնոլորտի ներքևի շերտերը.
1. ջերմահաղորդականության
2. կոնվեկցիայի 3. ճառագայթման
Նկ. 9
II. (1) Որպեսզի արդուկի բռնակը չտաքանա, այն պատրաստվում է
պլաստմասսայից։ Պլաստմասսան օժտված է ….
ջերմահաղորդականությամբ։

1.լավ 2. վատ
Ո՞ր նյութերն են օժտված. 1. պողպատ
III. (2) լավ ջերմահաղորդականությամբ 2. խցան
IV. (2) վատ ջերմահաղորդականությամբ 3. պղինձ
4. օդ

 

III. Վատ ջերմահաղորդականությամբ է օժտված օդը և խցանը։
IV. Լավ ջերմահաղորդականությամբ է օժտված պողպատը և պղինձը։
\/Հ2) Թվարկվածներից որո՞ւմ կոնվեկցիայի միջոցով կարող է
իրականանալ ջերմահաղորդումը.
1. ջրում 2. ավազում 3. օդում

VI.(2) Ձյան վրա դրված են սպիտակ, սև և կանաչ
մահուդի երեք կտորներ։ Որոշ ժամանակ անց
նրանց տակի ձյունը հալվում է (նկ.10)։ Նկարի վրա
ո՞ր համարով է նշված սպիտակ, սև և կանաչ
մահուդը.
1. սպիտակը — 1, սևը — 2, կանաչը — 3
2. սպիտակը — 2, սևը — 3, կանաչը — 1
3. սպիտակը — 3,սևը — 1, կանաչը — 2

Նկ. 10
VII.(1) Ո՞ր թեյնիկում ջուրը ավելի արագ կսառչի՝ մաքուր սպիտակում, թե
մրոտվածում.
1. հավասարաչափ 2. մրոտվածում
3. մաքուր սպիտակում

VIII.(2) Ամառային շոգ օրվա
ընթացքում մթնոլորտում
օդը ո՞ր ուղղությամբ
կտեղափոխվի (նկ. 11).
1.ԱԲԳԴ 2. ԱԴԳԲ

Մարտի 30-ից ապրիլի 3

Մարտի 30-ից ապրիլի 3

Հարգելի՛ սվորղներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում․

  1. Շնչառական համակարգ: էջ 119-122
  2. Կառուցվածքը:

Դասարանական աշխատանք․

Ո՞ր օրգանն է հանդիսանում շնչառական համակարգի հիմնական մասը։
ա) Սիրտ
բ) Թոքեր
գ) Երիկամներ
դ) Ստամոքս Որտե՞ղ է սկսվում շնչառական համակարգը։
ա) Կոկորդում
բ) Քթի խոռոչում
գ) Թոքերում
դ) Բրոնխներում Ո՞րն է կոկորդի հիմնական գործառույթը։
ա) Սննդի մարսում
բ) Օդի տաքացում և խոնավացում
գ) Ձայնի առաջացում
դ) Արյան շրջանառություն Ո՞ր օրգանն է միացնում կոկորդը շնչափողի հետ։
ա) Քթի խոռոչ
բ) Լեզու
գ) Կոկորդ (լարինգս)
դ) Բրոնխներ Շնչափողը բաժանվում է՝
ա) Թոքերի
բ) Բրոնխների
գ) Ալվեոլների
դ) Խռիկների Թոքերում գազափոխանակությունը տեղի է ունենում՝
ա) Բրոնխներում
բ) Ալվեոլներում
գ) Շնչափողում
դ) Կոկորդում Ի՞նչ է ալվեոլը։
ա) Շնչափողի մաս
բ) Փոքրիկ օդապարկիկ թոքերում
գ) Արյան անոթ
դ) Սիրտի մաս Ո՞ր օրգանն է պաշտպանում շնչուղիները սննդի ներթափանցումից։
ա) Լեզու
բ) Կոկորդափակ (էպիգլոտիս)
գ) Քիթ
դ) Բրոնխ Ո՞րն է բրոնխների դերը։
ա) Արյան շրջանառություն
բ) Օդի տեղափոխում դեպի թոքեր
գ) Սննդի մարսում
դ) Արտազատում Շնչառական համակարգի որ մասն է ծածկված թարթիչավոր էպիթելով։
ա) Թոքեր
բ) Շնչափող
գ) Ալվեոլներ
դ) Սիրտ

Մարտի 30_Ապրիլին 3

Դաս Իրանի իսլամական Հանրապետություն,աշխարհագրական դիրքը,բնական պայմանները և ռեսուրսները.

Բնակչությունը ,տնտեսությունը

Դաս 34,35 էջ 113-118 պատմել

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

  1. Նշել Իրանի բնական հարստությունները:

Էներգակիրներ. Նավթի (4-րդ տեղ) և բնական գազի (2-րդ տեղ) հսկայական պաշարներ աշխարհում։

Մետաղներ. Պղնձի, երկաթի, ցինկի և կապարի հարուստ հանքավայրեր։

Թանկարժեք քարեր. Աշխարհահռչակ փիրուզ և որակյալ դեկորատիվ քարեր (մարմար)։

Յուրահատուկ բերք. Աշխարհում առաջատար է պիստակի, քրքումի (զաֆրան) և սև խավիարի արտադրությամբ։

  1. Բնութագրել Իրանի կլիման և ջրագրական ցանցը: Բնակչության բնական շարժի ցուցանիշների ի՞նչ միտումներ ունի Իրանը: Նշել դրանց պատճառը:

1. Կլիմա և ջրագրություն

  • Կլիմա. Գերակշռում է չորային և կիսաչորային կլիման։ Ներքին շրջաններում շատ շոգ է (անապատներ), իսկ հյուսիսում՝ Մերձկասպյան ափերին՝ խոնավ մերձարևադարձային։

  • Ջրագրություն. Երկիրը ջրասակավ է։ Միակ նավարկելի գետը Քարունն է։ Խոշորագույն լիճը Ուրմիան է (որը չորացման եզրին է)։ Ջրի պակասը լրացվում է ստորգետնյա քյարիզների միջոցով։

2. Բնակչության բնական շարժ

  • Միտում. Նկատվում է ծնելիության անկում և բնական աճի տեմպերի դանդաղում (բնակչությունը «ծերանում է»)։

  • Պատճառները. 1. Ուրբանիզացիա. Քաղաքային կյանքը փոխել է ընտանիքի մոդելը։ 2. Կանանց կրթություն. Կանանց ներգրավվածությունը ուսման և աշխատանքի մեջ։ 3. Տնտեսական խնդիրներ. Բարձր գնաճը և գործազրկությունը ստիպում են ուշ ամուսնանալ և քիչ երեխաներ ունենալ։

  1. Նշե’լ նավթի դերը Իրանի տնտեսության մեջ:

Բյուջեի հիմք. Նավթի և գազի արտահանումից ստացված եկամուտները կազմում են երկրի պետական բյուջեի և արտարժութային մուտքերի առյուծի բաժինը։

Արդյունաբերության շարժիչ. Նավթի հենքի վրա զարգացած է հզոր նավթաքիմիական արդյունաբերությունը (պլաստմասսա, պարարտանյութեր, վառելիք)։

Էներգետիկ անկախություն. Սեփական էժան վառելիքը թույլ է տալիս ապահովել ներքին տրանսպորտի և գործարանների աշխատանքը ցածր ինքնարժեքով։

Աշխարհաքաղաքական լծակ. Լինելով նավթի պաշարներով աշխարհում 4-րդը՝ Իրանը կարևոր դեր ունի էներգակիրների համաշխարհային շուկայում և ՕՊԵԿ-ում։

  1. Նշե’լ Իրանի ազգային և կրոնական կազմը:

Ազգային կազմ

Պարսիկներ (մոտ 61%). Հիմնական և պետականակերտ ազգը։

Ադրբեջանցիներ (մոտ 16%). Բնակվում են հյուսիս-արևմուտքում։

Քրդեր (մոտ 10%). Բնակվում են արևմուտքում։

Այլ խմբեր. Լուրեր, արաբներ, բելուջներ, թուրքմեններ և հայեր։

2. Կրոնական կազմ

Իսլամ (99%). Պաշտոնական կրոնն է։

Շիաներ (90-95%). Գերակշռող ուղղությունը։

Սուննիներ (5-10%). Հիմնականում էթնիկ փոքրամասնությունները (քրդեր, թուրքմեններ)։

  1. Որո՞նք են Իրանի գյուղատնտեսության բնութագրող գծերը:

Ոռոգովի հիմք. Չորության պատճառով օգտագործվում են արհեստական ջրանցքներ և քյարիզներ։

Աշխարհի «այցեքարտ». Առաջատար է պիստակի, քրքումի (զաֆրանի) և արմավի արտադրությամբ։

Ոչխարաբուծություն. Ապահովում է բուրդ գորգագործության համար։

Սև խավիար. Կասպից ծովի թառափի որսի համաշխարհային կենտրոնն է։

Մարտի 16_20

Դաս 27 .էջ 78_80 Թուրքիայի հանրապետություն. Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները, ռեսուրսները

Դաս 28. Էջ 80-83 Թուրքիային բնակչությունը, տնտեսությունը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Գնահատե’լ Թուրքիայի աշխարհագրական դիրքը , նշել առանձնահատկությունները։

Երկու մայրցամաքների կամուրջ. Գտնվում է Եվրոպայի և Ասիայի հատման կետում։

Ռազմավարական նեղուցներ. Վերահսկում է Բոսֆորը և Դարդանելը (ելք դեպի օվկիանոս)։

Ծովային դիրք. Երեք կողմից շրջապատված է ծովերով, ինչը զարգացնում է առևտուրն ու տուրիզմը։

Էներգետիկ հանգույց. Նավթի և գազի տարանցման հիմնական ուղի է դեպի Եվրոպա։

2.Բնութավրե’լ Թուրքիայի բնական պայմանները և ռեսուրսները, դրանց նշանակությունը տնտեսության տարբեր ոլորտների վրա

  • Լեռնային ռելիեֆ. Նպաստում է անասնապահությանն ու հիդրոէներգետիկային (Տիգրիս, Եփրատ), բայց բարդացնում է տրանսպորտը։

  • Մեղմ կլիմա. Ափամերձ գոտիները զարգացնում են զբոսաշրջությունը և մերձարևադարձային գյուղատնտեսությունը (թեյ, ցիտրուս, բամբակ)։

  • Օգտակար հանածոներ. Հարուստ է քրոմիտով, բորատներով և պղնձով, ինչը հիմք է մետաղաձուլության համար։

  • Էներգետիկ կախվածություն. Սեփական նավթի և գազի պակասը ստիպում է զարգացնել այլընտրանքային էներգիան և տարանցիկ ուղիները։

3.Ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել թուրքական ազգը։

Թուրք ազգը ձևավորվել է եկվոր թյուրքերի և տեղաբնիկների (հիմնականում հայերի ու հույների) երկարատև խաչասերման ու իսլամացման արդյունքում։

4.Որո՞նք են Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունները։

Խոշորագույն էթնիկ խումբը քրդերն են, իսկ պաշտոնապես ճանաչված փոքրամասնությունները՝ հայերը, հույները և հրեաները։

5.Նշե’ք Թուրքիայի արդյունաբերության ճյուղերը։

Մեքենաշինություն. Հատկապես զարգացած է ավտոմոբիլաշինությունը (խոշոր արտահանող է դեպի Եվրոպա) և նավաշինությունը։

Թեթև արդյունաբերություն. Տեքստիլի, պատրաստի հագուստի և գորգագործության ոլորտում Թուրքիան աշխարհի առաջատարներից է։

Սննդի արդյունաբերություն. Հիմնված է սեփական հզոր գյուղատնտեսության վրա (ալյուր, ձեթ, պահածոներ, հրուշակեղեն)։

Մետաղաձուլություն. Զարգացած է սև և գունավոր մետաղների (պողպատ, պղինձ, ալյումին) արտադրությունը։

Քիմիական արդյունաբերություն. Դեղագործություն, պլաստմասսաների և կենցաղային քիմիայի արտադրություն։

Շինանյութերի արտադրություն. Աշխարհում ցեմենտի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկն է։

Մարտի 16-20

Առաջադրանք

1) Բերված շարքից՝ HNO3, NH3, NaCl, HCl, H2CO3, HBr, H2O ընտրի՛ր միահիմն թթվածնային թթվի բանաձևը:

HNO₃ — ազոտական թթու, միահիմն թթվածնային թթու

NH₃ — ամոնիակ, հմք է, ոչ թթու

NaCl — աղ, ոչ թու

HCl — միահիմն թթու, բայց առանց թթվածնի

H₂CO₃ — ածխաթթու, երկհիմն թթվածնային թթու

HBr — միահիմն թթու, բայց առանց թթվածնի

H₂O — ջուր, ոչ թու

2) Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

Ծծմբային թթվի H₂SO₄ բաղադդրությունը

Մոլեկուլային զանգվածը 98 գ/մոլ

Թթվածնի զանգվածը 64 գ/մոլ

Այսինքն H₂SO₄ի մտ երկու երրորդը թթվածին է

9-13 марта

Дополнительное задание :

1.Дополните предложения словами и словосочетаниями из скобок в нужной форме.

1. (конец девятнадцатого века) Французские войска высадились в Мексике в конце девятнадцатого века . 2. (триста лет) Колониальная политика Франции продолжалась триста лет . 3. (несколько недель) Жан Шамет пробыл в Мексике несколько недель . 4. (болезнь, несколько недель) Его отправили во Францию из-за болезни через несколько недель. 5. (месяц) Они плыли на пароходе через океан месяц . 6. (два месяца) В Руан они попали через два месяца. . 7. (несколько лет) В Руане они расстались,как думал Шамет, навсегда, но встретились через несколько лет.

2.Передайте содержание двух простых предложений одним сложным, используя союзы когда, пока, пока не, после того как, с тех пор как, до того как, прежде чем.

 1.Они плыли на теплоходе через океан. Стояла страшная жара.

Когда они плыли на теплоходе через океан, стояла страшная жара.

2.В Руане они расстались. Шамет часто вспоминал девочку.

  1. После того как они расстались в Руане, Шамет часто вспоминал девочку.

3. Они расстались в Руане. Прошло много лет.

С тех пор как они расстались в Руане, прошло много лет

4. Шамет встретился со взрослой Сюзанной. Прошло более десяти трудных лет.

Прежде чем Шамет встретился со взрослой Сюзанной, прошло более десяти трудных лет

5. Сюзанна жила в его квартире. Он был счастлив.

Пока Сюзанна жила в его квартире, он был счастлив.

6. Сюзанна уехала со своим актерoм. Шамет решил сделать для неё золотую розу.

Когда Сюзанна уехала со своим актером, Шамет решил сделать для неё золотую розу.

7. Шамет решил не встречаться  с Сюзанной. Роза будет готова.

Шамет решил не встречаться с Сюзанной, пока роза не будет готова

8 . Роза наконец была готова. Шамет стал искать Сюзанну.

После того как роза наконец была готова, Шамет стал искать Сюзанну

9. Он узнал, что Сюзанна уехала в Америку. Он заболел.

Когда он узнал, что Сюзанна уехала в Америку, он заболел.

10. Он болел. К нему приходил ювелир.

Пока он болел, к нему приходил ювелир.

Կարդում ենք Չարենց

Առաջադրանքներ

1 Կարդա Չարենցի ստեղծագործություններից․

Կարդացածդ շարքից առանձնացրու քեզ առավել դուր եկած բանաստեղծությունը և փորձիր հիմնավորել ընտրությունդ՝ վերլուծելով  բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ես ընտրել եմ այս բանաստեղծությունը քանի որ այն շատ դրական է։ Այս բանաստեղծությունը այն մասին է, որ եթե սիրես աշխարհը, չնվնվաս և չտրտնջաս, աշխարհը քեզ նույնպես կսիրի։ Այսինքն ինչպես ընդունես աշխարհը և տեսնես միայն դրականը,  այնպես էլ նա քեզ կպատասխանի։

Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր—
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է…
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը,
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր—
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր։

Այս բանաստեղծությունում կա լուսավոր թախիծ։ Հերոսը աստղազարդ գիշերը շրջապատված է լուսազարդ հուշերով։ Նրա սիրտը նորից հիշել է իր սիրուն։ Չնայած որ, իր սերը ծաղրի և ծիծաղի առիթ է իր սիրելիի համար, բայց դա հերոսին  չի կանգնեցնում հիշել նրան։

 

 

2․ Կազմիր Չարենցի բանաստեղծությունների քո ընտրանին։

Doxc

3․ Կարդա Չարենցի «Տաղ անձնականը» ։ Լսիր նաև՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը, ինչպես նաև՝ «Տաղ անձնական» երգը: Իմանալ բերանացի։

4․Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

Եղիշե Չարենցը  ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարս քաղաքում։Կարսը միջնադարյան Հայաստանի մինչև օրս պահպանված մայրաքաղաքներից է: Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին։ Կարսը եղել է հայոց մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոններից մեկը։ Չարենցի ծննդավայրը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա և նրա գործերում հաճախ հանդիպում ենք Կարսի պատկերները։
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։Եկեղեցին գտնվում է Կարս բերդի ստորոտին և կառուցված է սև բազալտից։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։

Կարինե Քոթանճյան

 Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք ,իսկ Կարինեն մնում էր Մոսկվայում:

5․ Նայիր Չարենցի Ֆոտոալբոմ-ը․ ի՞նչը քեզ հետաքրքրեց, այդ մասին փորձիր գտնել ավելին։

«Եղիշե Չարենցի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ 1924 թվականին կտավը ցուցադրվել է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում:

Սարյանը Եղիշե Չարենցի կտավը ստեղծել է գաղափարական շեշտադրմամբ։ Հետևի ֆոնի երկնագույն գլխաշորի վրա պատկերել է եգիպտական դիմակներից մեկը։ Սարյանի արխիվում գտնվել է այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը։ Կտավի բնօրինակը իր տեղն է գտել Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մշտական (Երևան)|ցուցադրության մեջ։

Չարենցի հետ մենք սիրում էինք Եգիպտոսից իմ բերած Արևելքի այդ մասունքները»։

— Մարտիրոս Սարյան

6․ Միասնական ընթերցումների փաթեթ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Լուսամփոփի՜ պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ

Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ,
Երկինքնե՛ր են — անարև, անուրախ:Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա —
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:

Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ են — արևին չհասան…

Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղում — քո՜ւյր իմ, Մահ…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Կարդա, ինչ նոր բան իմացար Չարենցի մասին
Ինչպես է ծնվել Պեպոյի երգը
Իմ գրական կնքահայրը
Եղիշե Չարենցն ամաչեց հացից,
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին» ,
Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…

Առաջադրանքների մի մասը Նունե Մովսիսյանի բլոգից։

«Պեպոն»ֆիլմի   առիթով հանդիպեցին պոեզիայի ու երաժշտության երկու նշանավոր դեմքեր՝ Եղիշե Չարենցն ու Արամ Խաչատրյանը: Այստեղից էլ սկսվեց բանաստեղծի և կոմպոզիտորի կարճատև ստեղծագործական համագործակցությունը: Չարենցը մեծ դեր խաղաց կինոնկարի սցենարի ստեղծման և մշակման գործում:

Մարտի 9-13

Հարգելի՛ սովորողներ այս շաբաթ ներկայացնելու եք այս թեման․

Դասարանական աշխատանք․

Սրտամկանի ինֆարկտը առաջանում է, երբ՝
ա) սրտի մկանին արյան մատակարարումը խանգարվում է
բ) սիրտը շատ արագ է աշխատում
գ) արյունը շատանում է
դ) թոքերը չեն աշխատում

Սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառներից մեկը՝
ա) անոթների խցանումն է
բ) մկանների աճն է
գ) թոքերի հիվանդությունն է
դ) մաշկի վնասումն է

Առողջ սիրտը մարդու օրգանիզմում կատարում է՝
ա) արյան շրջանառություն ապահովելու գործառույթ
բ) մարսողություն
գ) շնչառություն
դ) արտազատություն

Առողջ սրտի աշխատանքը նպաստում է՝
ա) օրգանիզմի բոլոր օրգաններին թթվածին հասցնելուն
բ) միայն թոքերի աշխատանքին
գ) միայն մկանների աճին
դ) միայն մաշկի պաշտպանությանը

Ինսուլտը տեղի է ունենում, երբ՝
ա) խանգարվում է գլխուղեղի արյան շրջանառությունը
բ) սիրտը դադարում է աշխատել
գ) թոքերը վնասվում են
դ) մկանները ցավում են

Ինսուլտի հիմնական պատճառ կարող է լինել՝
ա) գլխուղեղի անոթի խցանումը կամ պատռումը
բ) ստամոքսի հիվանդությունը
գ) մաշկի վնասումը
դ) ոսկորի կոտրվածքը

Ինսուլտի ժամանակ կարող է առաջանալ՝
ա) խոսքի և շարժումների խանգարում
բ) մազերի աճ
գ) եղունգների երկարացում
դ) տեսողության լավացում

Սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից խուսափելու համար կարևոր է՝
ա) առողջ ապրելակերպը
բ) քիչ շարժվելը
գ) շատ քաղցր ուտելը
դ) միայն քնելը

Սրտի առողջության պահպանման համար կարևոր է՝
ա) ֆիզիկական ակտիվությունը
բ) միայն նստակյաց կյանքը
գ) քնի բացակայությունը
դ) անընդհատ սթրեսը

Ինսուլտը կոչվում է նաև՝
ա) գլխուղեղի կաթված
բ) սրտի կանգ
գ) թոքերի բորբոքում
դ) մկանային հիվանդություն։

Ներկայացնելու եմ նոր թեմա․

  1. Շնչառական համակարգ:
  2. Կառուցվածքը:
  3. Շնչառության նշանակությունը

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:

Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում են բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ:

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ-չըխկ, ծվծվալ-ծիվ -ծիվ, կռկռոց-կռկռ-կռ, վայել-վայ, թշթշոց-թըշշ, ծլնգոց-ծլնգ, թրխկոց-թրխկ, տզզոց-տզզ, թխկոց-թըխկ, բզզալ-բըզզ, շրխկան-շըխկ:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացական-  օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, ուռա՜, օ՜յ, յա՜, ա՛յ

կոչական- հե՜յ, հարա՜յ, ըհը՜,  հո՛պ, տո՛ 

նմանաձայնական- Ղա՜-ղա՜, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜,  բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ

4. Դարձվածաբանական բառարանից վա՜յ, ա՜խ, հարա՜յ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վայ տալ գլխին — զղջալ
Վայ քո մեղքը — ձեռքիցս չես ազատվի
Վայ տալ- ափոսասլ
Ախ անել- ափսոսալ
Ախ քաշել- հառաչել, ողբալ
Ախ ու վախ անել- շատ ողբալ
Հարայ- հրոց- աղմուկ, խուճապ
Հարայ տալ- աղաղկել, օգնություն կանչել

Առաջադրանքները՝ Կարինե Պետրոսյանի բլոգից