Этот мир и безумный и прекрасный одновременно. Эта фраза подчеркивает, что ужас и красота, хаос и гармония существуют не раздельно, а одновременно․ В этой жизни, где есть зло, там есть добро, где есть свет, там есть и тьма. Мы каждый день видим или слышим о неприятных происшествиях или событиях. Мы являемся свидетелями жестокого обращения с людьми, животными и окружающим нас миром, это очень печально. Наряду со всем этим мы можем видеть красоту, человечность, сострадание, дружбу. Это противоречивое сочетание даёт нам силы жить. Мир таков, каким мы его видим. Если научиться замечать прекрасное даже в самые странные времена, этот мир покажется нам удивительным местом.
Եթե հավասարման անհայտը գտնվում է քառակուսի արմատի նշանի տակ, ապա այդպիսի հավասարումը անվանում են իռացիոնալ:
Դիտարկենք √(2x+1)=3 իռացիոնալ հավասարումը:
Ըստ քառակուսի արմատի սահմանման, այն նշանակում է, որ 2x+1=32: Փաստորեն, քառակուսի բարձրացնելով, տրված իռացիոնալ հավասարումը բերեցինք 2x+1=9 գծային հավասարմանը:
Դա բնական է, եթե պետք է ազատվել քառակուսի արմատի նշանից:
2x+1=9 հավասարումից ստանում ենք՝ x=4: Սա միաժամանակ 2х+1=9 գծային և √(2x+1)=3 իռացիոնալ հավասարումների արմատն է:
Քառակուսի բարձրացնելու եղանակը տեխնիկապես բարդ չէ իրականացնել, սակայն երբեմն այն բերում է անցանկալի իրավիճակների:
Օրինակ՝
Դիտարկենք √(2x−5)=√(4x−7) իռացիոնալ հավասարումը:
Երկու մասերը բարձրացնելով քառակուսի, ստանում ենք՝
(√2x−5)2=(√4x−7)2
2x−5 = 4x−7
Լուծելով ստացված 2x−4x = −7+5 հավասարումը, ստանում ենք x = 1
Սակայն x=1, որը 2x−5 = 4x−7 գծային հավասարման արմատն է, չի բավարարում տրված իռացիոնալ հավասարմանը: Ինչո՞ւ: Իռացիոնալ հավասարման մեջ x-ի փոխարեն տեղադրենք 1, կստանանք՝ √−3= √−3
Հավասարումը բնականաբար չի բավարարվում, քանի որ հավասարության ձախ և աջ մասերը իմաստ չունեն:
Ստացել ենք ավելորդ արմատ: Այսպիսի իրավիճակներում ասում ենք, որ x = 1 -ը թույլատրելի արժեք չէ, կամ չի պատկանում թույլատրելի արժեքների բազմությանը: Դուրս եկավ, որ այս դեպքում, իռացիոնալ հավասարումը արմատ չունի, մինչդեռ քառակուսի բարձրացնելուց ստացված գծային հավասարումը արմատ ուներ:
Իռացիոնալ հավասարումների համար, ստուգումը լուծման անհրաժեշտ փուլ է, որը օգնում է հայտնաբերել և դեն նետել ավելորդ արմատները:
Այսպիսով, իռացիոնալ հավասարումը լուծելու համար պետք է՝
1) այն բարձրացնել քառակուսի,
2) լուծել ստացված հավասարումը,
3) կատարել ստուգում՝ դեն նետելով ավելորդ արմատները,
4) գրել վերջնական պատասխանը:
Օրինակ՝
Լուծենք √(5x−16) = 2 հավասարումը:
1) Երկու մասերը բարձրացնենք քառակուսի՝ (√5x−16)2 = 22
2) Լուծենք ստացված հավասարումը՝
5x−16=4
5x=20
x=4
3) Կատարենք ստուգում: √(5x−16)=2 հավասարման մեջ տեղադրենք x=4: Ստանում ենք՝ √4=2 ճիշտ հավասարությունը:
4) Պատասխան՝ √(5x−16)=2 հավասարման լուծումը x=4 -ն է:
Ի՞նչ է արտազատությունը։
ա) Սննդի մարսում բ) Օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների հեռացում
գ) Թթվածնի ընդունում
դ) Էներգիայի կուտակում
Ո՞րն է արտազատության հիմնական նշանակությունը։
ա) Սնունդ մատակարարել
բ) Մարմնի ջերմաստիճանը բարձրացնել գ) Օրգանիզմից վնասակար նյութերը հեռացնել
դ) Շարժում ապահովել
Ո՞ր օրգանն է հանդիսանում արտազատության հիմնական օրգան։
ա) Սիրտ
բ) Թոքեր գ) Երիկամներ
դ) Լյարդ
Երիկամների հիմնական ֆունկցիան է՝
ա) Արյուն մղել բ) Արյունը մաքրել և մեզ ձևավորել
գ) Թթվածին մատակարարել
դ) Սնունդ մարսել
Ի՞նչ է մեզը։
ա) Մարսված սնունդ
բ) Արյան բաղադրիչ գ) Արտազատվող հեղուկ, որը պարունակում է վնասակար նյութեր
դ) Թթվածնով հարուստ հեղուկ