Այս գիրքը Սկրուջ անունով մի ծեր, բայց հարուստ, քարսիրտ և ժլատ մարդու մասին է։ Սկրուջը չի հավատում Սուրբ Ծննդյան ոգուն։ Սուրբ Ծննդյան նախօրեին այցելում է իր նախկին ընկեր Ջեյքոբ Մարլիի ոգին, որը շղթայված է լինում։Ջեյքոբ Մարլիի ոգին Սկրուջին ասում է, որ այս շղթաները այն վատ բաների համար են, որ ինքը արել է իր կյանքում։ Հետո նրան այցելում են նաև Սուրբ Ծննդյան անցյալի, ներկայի և ապագային ոգիները և նրան տեղափոխում իր անցյալը, ցույց են տալիս ներկան և ինչ կլինի իր ապագան։ Յուրաքանչյուրը նրան շատ կարևոր դաս են տալիս։ Նրանց այցելություններից հետո Սկրուջը մեկ գիշերվա ընթացքում ինքնամաքրվում է և վերափոխվում: Առավոտյան նա լրիվ ուրիշ մարդ է արթնանում և հասկանում է թե ինչքան չարիք է գործել։ Նա դառնում է բարի, առատաձեռն և օգնում աղքատներին։
Չարլզ Դիքենս «Սուրբծննդյան երգը»
Reply