Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

  1. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Իսահակ Նյուտոնը

  1. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։ Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։ Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

  1. Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։Կարմիր-կանգնել
    Դեղին-զգուշանալ

    Կանաչ- անցնել

  1. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։

  1.  Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։

ա)ամենափոքր չափով

բ)ամենամեծ չափով

Իսահակ Նյուտոնը փորձերով ապացուցել է, որ արեգակնային սպիտակ լույսը տարբեր գույնի ճառագայթների համախումբ է: Ապակե եռանկյուն պրիզմայում տարբեր գույնի ճառագայթները բեկվում են տարբեր չափով և բաժանվում իրարից:

  1. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Անթափանց մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:

  1. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով:

  1. Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Քանի որ կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից և շատ կենդանիներ չեն տարբերում գույները նրանց կյանքում գույնն այնքան էլ դեր չի խաղում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով