Թող մայրամուտը մի քիչ երկարի

Սիրում եմ մայրամուտը, այն շատ գեղեցիկ է։ Հալված արևի գույները իջնում է մեր քաղաքի վրա և ջերմացնում։ Ոսկեգույն արևի շողերը փոխում են երկընքի գույնը։ Այս ամենին հեռվից նայելիս ես զգում եմ ջերություն և հանգստություն և ամեն անգամ մտածում․  << Թող մայրամուտը մի քիչ երկարի>>։

Հայաստանի պատմավարչական բաժանումները

  1. Հարցեր և առաջադրանքներ

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Ք.ա. 3-2 հազարամյակներում մեր  հայրենիքի տարածքում առաջացել և գոյություն ունեին բազաթիվ մանր պետական կազմավորումները:Ժամանակի ընթացքում դրանց մի մասը վերացան, առաջացան նորերը :Այսպես շարունակբար փսխվել է Հայաստանը քաղաքական պատկերը:

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

 Ք․ա․ 4-րդ դարում հայտնի դարձան  Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Մեծ Հայքը  բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ ։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

 Հայաստանի Հանրապետության տարածքը 30 հազ․ քառ․ կմ է։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։