Այս ամառ ես կարդացել եմ Մարկ Տվենի <<Թոմ Սոյերի արկածները>>։ Տվենը համաշխարհային ճանաչման է արժանացել «Ոսկեզօծ դար» (1873թ.) վեպով, «Հին ու նոր ակնարկներ» (1875թ.) պատմվածքների ժողովածուներով, «Թոմ Սոյերի արկածները» (1876թ.), «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1884թ.) զավեշտական ու ծիծաղելի արկածներով հարուստ վիպակներով:
Մարկ Տվենի <<Թոմ Սոյերի արկածները>>։ Իրադարձությունները տեղի են ունենում XIX-րդ դարի կեսերին, Միսսուրի նահանգի Սենտ-Պիտերսբուրգ անունով փոքր քաղաքում։ Թոմ Սոյերը 11-12 տարեկան տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլիի հետ: Նրա արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմն տեսնում է սպանության և բացահայտում այն, սիրահարվում է իր դասընկերուհուն`Բեքի Թետչերին, փախչում տնից, դառնում ծովահեն և ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս գալիս այնտեղից, գտնում է գանձ, որն արժի տասներկու հազար դոլար և այդ գումարը կիսում իր ընկեր Հեքլբերի Ֆիննի հետ:
Այս գիրքը ինձ շատ դուր եկավ, ես կցանկանայ մտնել գրքի մեջ, տեսնել Թոմ Սոյերին և լինել նրա հետ բոլոր արկածների ընթացքում։