Էրիխ Ռասպե «Բարոն  Մյունխհաուզենի արկածները»

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե  գերմանացի գրադարանավար, գրող և գիտնական,  Ռասպեն ծնվել է Հանովերում 1736 թվական մարտի  28 -ին ։ 1786 թվականին «Զվարճասեր մարդկանց ուղեկիցը» (1781-1783) գերմանական ժողովածուից Ռուդոլֆն անգլերեն թարգմանել է «Մյունխհաուզենի արկածները»  գիրքը, այն լրացնելով անգլիական պատմությունից քաղված դրվագներով։ Ռուդոլֆ Էրիխ Ռասպեի «Բարոն  Մյունխհաուզենի արկածները» երևակայական պատմությունների մասին գրված ամենահայտնի գրքերից մեկն է:«Մյունխհաուզենի արկածները»  գրքի հերոսը Կարլ Ֆրիդրիխ ֆոն Մյունխհաուզենն է, որը հայտնի է պատերազմի և որսորդական փորձի մասին իր երևակայական արկածներով։Բարոն  Մյունխհաուզենի անունը դարձել է պարծենկոտ, սուտասան և գլուխգովան մարդու հոմանիշը:

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները:
Լսողները նրա երեսին ծիծաղում էին:
— Ա՜յ քեզ Մյունհաուզեն, ա՜յ քեզ բարոն:
Բայց ծերուկը նրանց վրա չէր էլ նայում: Նա հանգիստ կերպով շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսնի վրա, ինչպես է պարել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել…

Բարոն  Մյունխհաուզենն իր շուրջն է հավաքում ընկերներին ու բարեկամներին և պատմում  զարմանահրաշ պատմություններ, որոնք այնքան անհավանական  են, այնքան ծիծաղաշարժ: Ինձ շատ է դուր գալի այս գիրքը, այն շատ հետաքրքիր է։ Այդ պատմությունները  ինձ շատ են ուրախացնում։ Ես շատ կուզանայի հայտնվել նման արկածային պատմությունների մեջ։

 

 

Басни Мхитара Гоша

Երկու աքլոր

Երկու աքլոր կկռվեին մի փողոցի մեջ: Մեկը հաղթեց մյուսին ու վայր գլորեց գետին: Հաղթական աքաղաղը հպարտ-հպարտ կտուր թռավ, սկսավ բարձր-բարձր երգել և իր հաղթության գովքը անել:

Բայց տես, հանկարծ ավելի վերեն մի արծիվ վար սլացավ, ճանկեց աքլորը ու նորեն երկինք բարձրացավ:

 

Петухи

Два петуха дрались на улице. Один победил  а другой упал на землю. Победивший петух возгордившись взлетел, взобрался на крышу и стал громко петь и хвалить свою победу. Но вдруг с неба налетел орёл, подхватил петуха  и унёс в небеса.