26.11

Նախադասությունները գրեք ներկա շարունակական ժամանակով /հենց հիմա/, օրինակ

We play games.

We are playing game.

She reads a book.

She is reading a book.

They swim in the lake.

They are swam in the lake.

You write a letter.

You are writing a letter.

We fly.

We are flying.

 

 

Ավետիք Իսահակյան «Նուկիմ քաղաքի խելոքները»

 Բլոգում պատասխանիր հարցերին։ Հարցերն ընտրվել են սովորողների կազմած հարցերից։

1․Պատմությունը ո՞ր քաղաքում է տեղի ունենում։ Ինքդ մտածիր, թե որտեղ է այդ քաղաքը։

Նուկիմ քաղաքը գտնվում է հեռու-հեռավոր սարերի ետևում։

2․Ինչո՞ւ էր բողոքում ժողովուրդը։

Քաղաքում շատ ցուրտ էր երկու ձմեռ մեկ ամառ։

3․ Եթե պատգամավորները հասնեին դղյակ և տեսնեին, որ թագավորը չկա, քո կարծիքով ի՞նչ կանեին։

Շատ կտխրեին, բայց  կսպասեին թագավորի գալուն։

4․ Դուրս գրիր այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, ապա ինքդ կազմիր նմանատիպ հանելուկներ։

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Էն բանը, որ ամեն առավոտ ես գցում եմ իմ ուսին, որ գնամ էն տեղը, որը ես շատ եմ սիրում ու մեզ խելացի է դարձնում։

5․Համառոտ պատմիր նուկիմցիների ուղևորության մասին։

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Այդ քաղաքում շատ ցուրտ էր՝ երկու ձմեռ, մի ամառ: Մարդիկ չդիմանալով ցրտին, որոշում են գնալ թագավորի մոտ և ասել, որ երկու ամառ մեկ ձմեռ չանի, իրենք էս քաղաքում էլ չեն ապրի։  Թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Բայց երբ գիշերը վրա է հասնում, նրանք պարկում են քնելու ։Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով և տեսնում է քսակով ոսկին։ Նա վերցնում է ոսկին և տեղը լցնում խիճ ու ավազ։ Առավոտյան նրանք շարունակում են ճանապարհը և հասնում թագավորի պալատ։ Նրանք թագավորին են տալիս մի քսակ ոսկին և ասում թե ինչ խնդրով են եկել։ Թագավորը տեսնում է, որ քսակի մեջ  ոսկու փոխարեն խիճ ու ավազ է։Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով, և հրամայում է՝ նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները սակում են առաջինը  ոտավորներին  ուտել, որ չփախչեն։ Թագավորը տեսնում է, որ նրանք միամիտ են ասում է․

-Գնացեք, մինչև հասնեք ձեր քաղաք, արդեն ամառ կլինի։