Սեպտեմբերի 27

Հնչյուն և տառ

Հնչյունը արտասանվում է և լսվումՏառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:

Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
Օ հնչյունի համար նույնպես ունենք երկու տառ՝ օ և ո:
Եվ, ընդհակառակը, կան տառեր, որոնք երկու և ավելի հնչյուն են նշում:
Բառասկզբում ո տառը նշում է երկու հնչյուն՝ վօ. որս, ոզնի:
Բառասկզբում ե տառը նույնպես երկու հնչյուն է նշում՝ յէելակ, երգ, երազ:
Առանձին գործածվելիս և-ը նշում է երեք հնչյուն՝ յէվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ երկու կամ երեք հնչյուն՝ էվյէվհարևան, ուղևոր, սև, նաև:
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. ս(ը)խալ, ն(ը)կար:
Այդ է պատճառը, որ հայերենում տառերը ավելի շատ են, քան հնչյունները:
Նույն պատճառով էլ շատ բառերում հնչյունների և տառերի քանակը նույնը չէ. ոզնի` (4 տառ, 5 հնչյուն), ձնծաղիկ` (7 տառ, 8 հնչյուն):

Կատարիր առաջադրանքները՝

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

 արև- 3 տառ 4  հնչուն

արմատ — 5 տառ 5 հնչուն

  կրակ — 4 տառ 5 հնչուն

որոգայթ — 7 տառ 8 հնչուն

որոշել — 6 տառ 6 հնչուն

չորս — 4 տառ 4 հնչուն

մոտենալ — 7 տառ 7 հնչուն

եղնիկ — 5 տառ 6 հնչուն

 2.Հաշվի՛րթե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞հնչյուն կա:

Երեք — 4 տառ 5 հնչուն

տերև — 4 տառ 6 հնչուն

հարևան — 6 տառ 8 հնչուն

ամենաերկար — 10 տառ 11 հնչուն

ոզնի — 4 տառ 5 հնչուն

վերջ -4 տառ 4 հնչուն

ով — 2 տառ 2 հնչուն

կես — 3 տառ 3 հնչուն

երբ — 3 տառ 4 հնչուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով