Ուսումնական աշուն։ Ի՞նչ եմ կարդացել

Ես աշնանային արձակուրդին կարդացել եմ Վ. Սարոյանի <<Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը>> պատմվածքը: Այս պատմությունը երկու տղաների մասին է։ Նրանց ընտանիքները ապրում են աղքատ, բայց ազնիվ։ Մի առավոտ Արամին արթնացնում է իր զարմիկ Մուրադը,  սպիտակ ձիու վրա  նստած։  Մուրադը Արամին ասում է, որ դուրս թռնի լուսամուտից և գնան միասին ձի հեծնելու։ Արամը հասկանում է, որ Մուրադը ձին գողացել է, բայց չի հավատում, քանի որ իրենց տոհմը շատ հպարտ է և ազնիվ։ Արամը այնքան շատ է սիրում ձի որ չի կարողանում մերժել։ Նրանք լավ ժամանակ են անցկացնում և չեն կարողանում ժամանակին ձին վերադարձնել տիրոջը։ Մի օր նրանց տուն է գալիս իրենց ընտանիքի լավ ընկեր Ջոն Բայրոնը։ Արամը խոսակցությունից հասկանում է, որ ձին այդ մարդունն է։ Բայց Արամը շատ է ուզում լավ ձի վարել սովորել, դրա համար նրանք որոշում են, որ ձին կվերադարձնեն տիրոջը վեց ամիս հետո։ Ձին պահում են մի լքված այգու գոմում։ Մի օր ձի քշելուց նրանց դիմաց է դուրս գալիս Ջոն Բայրոն, նա ասում է, որ ձին շատ նման իր իր ձիուն, որին  անցյալ ամիս գողացել են և մտածում է, որ դա իր ձիու երկվորյակն է։ Հաջորդ առավոտ տղաները ձին վերադարձնում են տիրոջը։ Ջոն Բայրոնը  այդ օրը սայլով գալիս է Արամենց տուն և ասում, որ ձին վերադարձրել են և նա հիմա ավելի ուժեղ է, իսկ բնավորությունն ավելի մեղմացել է։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով