Դեպի Գյումրի

Մենք  իմ ջոկատի և Ընկեր Նվարդի հետ գնացել էինք Գյումրի։ Գնացինք գնացքով, ես Գյումրիում առաջին անգամ էի, այն էլ գնացքով։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, հասանք կայարան, հետո քյլեցինք դեպի  հրապարակ։Այցելեցինք եկեղեցի, որտեղ էլ մոմ վառեցինք։Հետո հին վարսավիրանոց տեսանք, մեր երեխաներից մի քանիսը որոշեցին  այնտեղ մազերը կտրել։ Մի թոնրատուն տեսանք և հետաքրքրությամբ նայեցինք թե ինչպես են թխում լավաշները, մեզ հյուրասիրեցին տաք, թարմ լավաշով։ Ձնագնդիկ  խաղացինք, հետո  քայլեցինք կայարան և գնացքով հասանք Երևան։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։