«Իմ կրթահամալիրի յոթ հրաշալիքները»

Ես շատ եմ սիրում մեր կրթահամալիրը և առանձնացրել եմ յոթ հրաշալիքները։

1․ Մեր դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը և ծնողները։ Մենք միմյանց հետ շատ համերաշխ ենք, սիրով լի և հարգանքով։

2․ Արևելյան դպրոցի բակը։ Այն շատ կանաչապատ է, երբ տաք եղանակ է լինում, մենք այնտեղ անցկացնում ենք միջոցառումներ։

3․ Մեր վերնատունը։ Այն շատ հարմարավետ և գեղեցիկ է։ Մենք այնտեղ հետաքրքիր դասեր և զրույցներ ենք ունենում։

4․ Բնագիտության լաբորատորիան։ Երբ նոր էր բացվել լաբորատորիան, ես բույս նվիրեցի և այնտեղ կան հետաքրքիր բուսեր և ծաղիկներ։

5. Մայր դպրոցի գրադարանը։ Շատ հանգիստ, անաղմուկ, բազմիմաստ գրքերով սիրուն գրադարան է։

6․ Մայր դպրոցի մարզական սրահը։ Այն մեծ է, լուսավոր և շատ հարմարեցված ֆիզիկական մարզումների համար։

7. Մարմարյա սրահը։ Այնտեղ շատ ուրախ և մարդաշատ միջոցառումներ ենք անցկացնում։