Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:
Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:
Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում

Ճամփորդություն դեպի Կոմիտասի իստիտուտ թանգարան

Մենք գնացել ենք դասարանով և  ընկեր Մարինեյի հետ, Կոմիտասի ինստիտուտ թանգարան այնտեղ շատ բաներ կար իրա մասին։ Իրա ընկերներն  դասընկերները և դասատուները մասին։ Երբ նա վեց ամսեկան էր, նրա մայրը մահացավ։ Երբ նա տասնմեկ տարեկան էր, նրա հայրիկը մահացավ։ Ճամփորդությունը շատ լավն էր և ես շատ բան իմացա Կոմիտասի մասին։