Գոյական. գոյականի թիվը

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Ո՞վ հարցին պատասխանող գոյականները անձ են ցույց տալիս: Օրինակ՝ մարդ, բժիշկ, աղջիկ

Ի՞նչ հարցին պատասխանող գոյականները իր են ցույց տալիս: Օրինակ՝ տուն, հացենի, ուրախություն… Կենդանի ցույց տվող գոյականները նույնպես պատասխանում են ի՞նչ հարցին: Օրինակ՝ շուն, վագր, առյուծ…

Գոյականները լինում են եզակի և հոգնակի:

Եզակի գոյականը ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝ սեղան, աթոռ, շուն, քար, մարդ….

Հոգնակի գոյականը ցույց է տալիս մեկից ավել առարկանները, օրինակ՝ սեղաններ, շներ, մարդիկ, քարեր…

Հայերենում գոյականի հոգնակին հիմնականում կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով:

Միավանկ բառերին ավելանում է եր, բազմավանկ բառերին՝ ներ, օրինակ քար-քարեր, պատ-պատեր, կատու-կատուներ, սեղան-սեղաններ:

Այս ընդհանուր օրինաչափությունից կան մի շարք շեղումներ, որոնց կանդրադառնանք ավելի ուշ:

  1. Առանձնացրեք գոյականները

Կաղնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական,  հեծանիվ,  պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի:

Ո՞վ-աղջիկ, Գայանե, Վարդուհի։

Ին՞չ-Կաղնի, մեծ, կանաչ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, հետաքրքիր, վարդ, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական,  հեծանիվ,  պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի:

2. Մանկիկմայրմանկությունզավակորդիգագաթառյուծ
 բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ- . մանկիկմայր,  զավակ, որդի։
Ի՞նչ- մանկություն, գագաթ, առյուծ։

3.Տրված բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ

  1. պարան- պարաններ, սեղան-սեղաններ, սիրտ-սրտեր, շուն-շներ, գիրք-գրքեր, դասարան-դասարաններ, գետ-գետեր, բառարան-բառարաններ։

4.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին:
Փորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է —եր վերջավորություն ավելանումո՞ր բառերին՝ —ներ:

Ա. Ծառ- ծառեր, ձայն-ձայներ, հոտ-հոտեր, քար-քարեր, կով-կովեր, արջ-արջեր, փունջ-փնջեր, լուր,-լուրեր բառ-բառեր, բեղ-բեղեր, հայ-հայեր, հայր-հայրեր, ցեղ-ցեղեր, սիրտ-սրտեր, գիր-գրեր, սյուն-սյուներ, պատ-պատեր, հույն-հույներ, ձու-ձվեր, սուր-սրեր, քիթ-քթեր, քույր-քրեր, մայր-մայրեր, ձեռք-ձեռքեր, ոտք-ոտքեր, տատ-տատեր, պապ-պապեր:
Բ. Եղբայր-եղբայրներ, աթոռ-աթոռներ, պապիկ-կապիկներ, տատիկ-տատիկներ, գրպան-գրպաններ, թութակ-թութակներ, եղնիկ-եղնիկներ, ոչխար-ոչխարներ, սեղան-սեղաններ, թռչուն-թռչուններ, մեքենա-մեքենաներ, բարեկամ-բարեկամներ, աշակերտ-աշակերտներ, մատյան-մատյաններ, հեռախոս-հեռախոսներ, ծաղկավաճառ-ծաղկավաճառներ, պանրագործարան-պանրագործարաններ:

Միավանկ բառերին ավելանում է եր, բազմավանկ բառերին ավելանու է  ներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով