Ողջույն, Ես Դանիելն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Արևելյան դպրոցում։ Ես սիրում եմ խաղալ, զբոսնել, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։
Սա իմ բլոգն է։
Կապ
Կարդա և պատասխանիր տեքստից հետո տրված հարցերին․
Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։
Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝
հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի
բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է
մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի
բառաձևերը։
Կապերն ինքնուրույն գործածություն չունեն և առանձին վերցրած նախադասության անդամ չեն դառնում։ Կապը նաև չի ստանում որևէ հարց։ Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր։
Օրինակ՝ դրված է սեղանին ասելու փոխարեն կարող ենք ասել նաև՝ դրված է սեղանի վրա:
Կապերը նաև չունեն նյութական իմաստ, այլ միայն՝ քերականական։ Կապերը կարող են դրվել կապվող բառից առաջ կամ հետո։ Ըստ այդմ էլ լինում են երեք տեսակի՝
նախադրություններ (երբ դրվում են կապվող բառից առաջ) օրինակ՝ առանց ինձ, դեպի տուն, նախքան գալը, մինչև գալը և այլն։
Հետադրություններ (երբ դրվում են կապվող բառից հետո) օրինակ՝ քեզնից զատ, գալուց առաջ, տոնի առթիվ, տան համար, աթոռի վրա և այլն
Երկդրություններ (կարող են դրվել թե՛ կապվող բառից առաջ, թե՛ հետո) օրինակ՝ բացի դրանից, դրանից բացի,շնորհիվ նրա, նրա շնորհիվ։
Կապական բառեր
Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը,
որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով
(գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա
ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։
Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։
Կան գոյականներ, ածականներ, մակբայներ, որոնք հաճախ որպես կապ են գործածվում:
Հարցեր
1․ Ո՞ր բառերն են կոչվում կապեր։ Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։
2․Ինչու՞ կապերը չեն դառնում նախադասության անդամ։
Կապերն ինքնուրույն գործածություն չունեն և առանձին վերցրած նախադասության անդամ չեն դառնում։
3․ Ի՞նչ սկզբունքով են կապերը դասակարգվում նախադրությունների, հետադրությունների և երկդրությունների։
Կապերը կարող են դրվել կապվող բառից առաջ կամ հետո։ Ըստ այդմ էլ լինում են երեք տեսակի՝
նախադրություններ (երբ դրվում են կապվող բառից առաջ) օրինակ՝ առանց ինձ, դեպի տուն, նախքան գալը, մինչև գալը և այլն։
Հետադրություններ (երբ դրվում են կապվող բառից հետո) օրինակ՝ քեզնից զատ, գալուց առաջ, տոնի առթիվ, տան համար, աթոռի վրա և այլն
Երկդրություններ (կարող են դրվել թե՛ կապվող բառից առաջ, թե՛ հետո) օրինակ՝ բացի դրանից, դրանից բացի,շնորհիվ նրա, նրա շնորհիվ։
4․ Որոնք են համարվում կապական բառեր։
Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը,
որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով,
Կատարիր առաջադրանքները․
1. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
Գոյական — շենք, հանելուկ, տաղավար
Ածական — շինարարական, փայտաշեն, հոյակապ
Թվական — երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
Դերանուն — ես, ոչ ոք, բոլորը
Բայ — կառուցել, զրուցել, խառնել
Մակբայ — արագ, հավանաբար, տեղ-տեղ, առավոտյան, գուցե
Կապ — մասին, մեջ, բացի
Շաղկապ — իսկ, և, որովհետև
Ձայնարկություն — օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ
Վերաբերական բառեր — ո՛չ
2. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
ա) որևէ հարցի պատասխանող բառեր։ Շենք, հանելուկ, տաղավար, շինարարական, փայտաշեն, հոյակապ, երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու, ես, ոչ ոք, բոլորը, կառուցել, զրուցել, խառնել, արագ, հավանաբար, տեղ-տեղ, առավոտյան, գուցե
բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում: Մասին, մեջ, բացի, իսկ, և, որովհետև, օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ, ո՛չ
Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին:
3․ Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ բառակապակցություններ:
Օրինակ` Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից:
Ընկեր-բացի ընկերոջից, բացառութմբ ընկերոջից, կին- բացի կնոջից, բացառությամբ կնոջից, Արման-բացի Արմանից, բացառությամբ Արմանից, տեր-բացի տիրոջից, բացառությամբ տիրոջից, մարդիկ- բացի մարդկանցից, բացառությամբ մարդկանցից, տղաներ- բացի տղաներից, բացառությամբ տղաներից, կինո- բացի կինոյից, բացառությամբ կինոյից, արվեստ- բացի արվեստից, բացառությամբ արվեստից, վարդեր-բացի վարդերից, բացառությամբ վարդերից, մեղու-բացի մեղույից, բացառությամբ մեղույից:
4. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
5. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն
6. Դուրս գրի՛ր կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը,
վա՜յ, մասին, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ,
դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
7. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:
8.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր
(կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
9. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ: Հետադրություն
Ամպի տակից ջուր է գալիս… Երկդրություն
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ: Նախադրություն
10. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ- դեպի, առ, դեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ
բարդ- նախքան, ընդդեմ, ի հաշիվ
Ցանկանում եմ։ Խորխե Բուկայ
38. Ցանկանում եմ։ Խորխե Բուկայ
Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:
Առաջադրանքներ
Ա. Բացատրե՛ք հետևյալ մտքերը․
- Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Սա նշամակում է, որ ինչքան էլ մտերիմ լինեք, չի կարելի խաղտել ուրիշի անձնական սահմանները։
- Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Սա նշանակում է, որ պետք է մարդուն օգնել ի սրտե, առանց նրան նեղացնելու։
- Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Սա նշանակում է, որ կարելի է օգնել լավ խորհրդով, կարեկցելով։
Բ. Շարունակե՛ք այս շարքը՝ հարազատ մնալով ոճին և ասելիքին։
Ցանկամում եմ, որ ինձ հակաճառես, առանց ինձ հետ կռվելու։
Ցանկանում եմ որ, ինձ սիրես առանձ ինձ երես տալու։
Հայ ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին
Հարցեր և առաջադրանքներ
1․ Որոնք էին հայ բնակչության նկատմամբ Նադիր Շահի վարած քաղաքականության թաքնված նպատակները:
Նադիր Շահի թաքնված նպատակները հայերի նկատմամբ էին՝
- Կասեցնել Թուրքիայի ու Ռուսաստանի ազդեցությունը,
- Օգտագործել նրանց տնտեսապես ու ռազմականորեն,
- Վերահսկել հոգևոր կյանքը՝ եկեղեցու միջոցով։
Արտաքուստ բարենպաստ վերաբերմունքը իրականում շահագործման միջոց էր։
2․ Ի՞նչ ես կարծում, 1688 թ. Արևելահնդկական ընկերության և հայերի միջև կնքված առևտրական պայմանագիրն ինչ հեռանկարներ կարող էր բացել հայերի համար:
1688 թ․ պայմանագիրը հայերին տալիս էր հնարավորություն՝
- մտնել միջազգային առևտրի ցանցեր,
- ամրապնդել տնտեսական դիրքը,
- ստանալ քաղաքական պաշտպանություն։
Այն բացում էր միջազգային կապերի ու հզորացման հեռանկարներ։
3․ XV-XVI դդ. ինչ առավելություն կամ պակասություն ուներ ծովային օվկիանոսային առևտուրը՝ ցամաքային-քարավանային առևտրի համեմատ:
XV–XVI դդ․
- Ծովային առևտուր՝ արագ, էժան, մեծ ծավալներ, բայց վտանգավոր (փոթորիկներ, ծովահեններ)։
- Քարավանային առևտուր՝ կայուն ու մշակութային կապեր, բայց դանդաղ, թանկ ու վտանգավոր։
Եզրակացություն՝ ծովային առևտուրը դարձավ գերիշխող։
4․ Ի՞նչ խնդիրների բախվեց Հովսեփ Էմինը Հայաստանում ազատագրական շարժում կազմակերպելու փորձեր ձեռնարկելիս:
Հովսեփ Էմինը Հայաստանում ազատագրական շարժում կազմակերպելիս բախվեց՝
- Ներքին պառակտվածությանը,
- Եկեղեցական ու աշխարհիկ ղեկավարների անվստահությանը,
- Օսմանյան ու Պարսկական տիրապետությանը,
- Ռազմական ու նյութական միջոցների պակասին։
Արդյունքում շարժումը չիրականացավ։
5․ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մադրասի խմբակը և ինչ քայլեր կատարեց այն իրականացնելու ուղղությամբ:
Մադրասի խմբակը նպատակ ուներ Հայաստանի ազատագրություն և սահմանադրական պետության ստեղծում․ դրա համար կազմեց Մադրասի սահմանադրությունը, տարածեց ազատագրական գաղափարներ ու կազմակերպեց հայ համայնքների համագործակցություն։
6․ Հայաստանի ազատագրման «Հյուսիսային» և «Հարավային» ծրագրերից որն էր ավելի իրագործելի: Իսկ դրանցից որն էր ավելի նախընտրելի, ինչո՞ւ:
Հյուսիսային ծրագիրը ավելի իրագործելի և նախընտրելի էր, քանի որ Ռուսաստանը ուներ իրական ռազմական ու քաղաքական հնարավորություն աջակցելու հայերի ազատագրությանը, մինչդեռ Հարավայինը մնաց քիչ իրատեսական։
7․ Ինչո՞ւ էին XVIII դ. վերջին ռուսահայ գործիչները կարևորում միապետական (թագավորական) կարգերը, իսկ հնդկահայ գործիչները՝ հանրապետական:
XVIII դ․ վերջին՝
- Ռուսահայերը կարևորում էին միապետությունը, քանի որ Ռուսաստանում տեսնում էին ուժեղ կենտրոնացված իշխանության պաշտպանիչ ուժը։
- Հնդկահայերը նախընտրում էին հանրապետությունը, որովհետև Հնդկաստանում ձևավորված ազատ առևտրական միջավայրը նրանց մղում էր ժողովրդավարական գաղափարների։
Կարճ՝ ռուսահայերի համար թագավորական կարգը նշանակում էր պաշտպանություն, իսկ հնդկահայերի համար հանրապետականը՝ ազատ ինքնակառավարում։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Օգտվելով համացանցից՝ դասընկերոջդ հետ տեղեկություններ հավաքիր «Հյուսիսային» և «Հարավային» ծրագրերի մասին: Ստեղծեք սահիկաշար՝ օրինակներով ցույց տալով, թե ինչ տարբերություններ և նմանություններ ունեն դրանք: Ձեր գտած տեղեկությունները և դրանց հիման վրա արված եզրակացությունները դասարանին ներկայացրեք նաև բանավոր:
Հունվարի 26-30
Հյուսիսային Եվրոպա.Աշխարհագրական դիրքը,բնական պայմանները և ռեսուսները
Դասի հղումը
Դիտել տեսանյաութը


Պատասխանել հսրցերին
1.Գնահատե’լ Հյուսիս Եվրոպայի աշխարհագրական դիրքը:
Հյուսիսային Եվրոպան գտնվում է Եվրոպայի հյուսիսային ծայրամասում․ այն ողողվում է Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսներով, ունի կարևոր ռազմավարական դիրք՝ Եվրոպան կապելով Հյուսիսային Ամերիկայի հետ։ Տարածաշրջանը հարուստ է բնական ռեսուրսներով, բայց առանձնանում է խիստ կլիմայով։
2.Որո՞նք են հյուսիսային Եվրոպայի գլխավոր բնական հարստությունները:
Հյուսիսային Եվրոպայի գլխավոր բնական հարստություններն են՝ անտառները, ձկնային պաշարները, նավթն ու գազը, մետաղական հանքերը և հիդրոէներգիայի մեծ ներուժը։
3.Ո՞ր ազգերն են բնակվում Հյուսիսային Եվրոպայում, ի՞նչ լեզվաընտանիքների են պատկանում նրանց լեզուները:
Հյուսիսային Եվրոպայում բնակվում են սկանդինավյան ազգեր (նորվեգացիներ, շվեդներ, դանիացիներ, իսլանդացիներ), ֆիններ ու սամի, ինչպես նաև բալթյան ազգեր (լատվիացիներ, լիտվացիներ, էստոնացիներ)։ Նրանց լեզուները պատկանում են գերմանական, բալթյան և ֆին-ուգորական լեզվաընտանիքներին։
4.Ի՞նչ կրոն են դավանում:
Հյուսիսային Եվրոպայում հիմնականում դավանում են քրիստոնեություն՝ լյութերական ուղղությամբ, իսկ Բալթյան երկրներում՝ նաև կաթոլիկ և ուղղափառ համայնքներ։
Հունվարի 26-31
Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․
- Հենաշարժիչ համակարգ- էջ 65
- բաժինները կառուցվածքը
- ոսկրերի աճը։
- Մասնակցել ֆլեշմոբին
Դասարանական աշխատանք․
1. Ո՞ր համակարգն է ապահովում մարդու մարմնի շարժումը։
ա) Մարսողական
բ) Շնչառական
գ) Հենաշարժիչ
դ) Նյարդային
2. Հենաշարժիչ համակարգը կազմված է՝
ա) միայն մկաններից
բ) միայն ոսկրերից
գ) ոսկրերից և մկաններից
դ) նյարդերից և մկաններից
3. Ո՞րն է ոսկրերի հիմնական ֆունկցիան։
ա) Արյան մաքրում
բ) Մարմնի հենում և պաշտպանություն
գ) Սննդի մարսում
դ) Թթվածնի տեղափոխում
4. Ոսկրերի ո՞ր մասը ապահովում է նրանց աճը երկարությամբ։
ա) Ոսկրային մարմին
բ) Ոսկրային գլխիկ
գ) Աճի գոտի (աճառային շերտ)
դ) Ոսկրային խոռոչ
5. Երեխաների և դեռահասների մոտ ոսկրերի աճը հիմնականում տեղի է ունենում՝
ա) ամբողջ կյանքի ընթացքում
բ) միայն ծնվելուց հետո
գ) աճի գոտիների միջոցով
դ) մկանների կծկման շնորհիվ
Ներկայացնելու եմ նոր թեմ․
Մկանների կառուցվածքը և գործողութունները:
Որ մկաններն են համաազդիչ և հակաազդիչ:
January 26-29

B. Match topics 1–5 with paragraphs A–E
1 Basic facts about locusts — B
2 Scary numbers — D
3 A disaster that we don’t always hear about — A
4 Desert locusts can destroy the food we need — E
5 The problem caused by a certain type of locust — C
C. Answer the questions
-
What do all the disasters mentioned in the text have in common?
They all cause great damage and affect many people. -
Why is it surprising that locusts can cause so much damage?
Because they are small insects. -
What proportion of the world’s population can be in danger because of locust swarms?
One tenth of the world’s population. -
What makes the desert locust so dangerous?
They come in huge swarms and eat enormous amounts of food. -
Why can locusts bring death to lots of people?
Because they destroy crops and cause hunger.
D. Find words or phrases in the text which mean:
-
harm or break something → damage (paragraph A)
-
alone → on its own (paragraph B)
-
when insects come together in a big group → swarm (paragraph C)
-
very big → huge (paragraph D)
-
It’s not surprising → It is no wonder (paragraph E)
-
plants, fruit or vegetables that farmers collect → crops (paragraph E)
December 15-19
Exercise 1: Tenses
- She usually ___ to school by bus.
A) go
B) goes
C) is going
D) went - They ___ TV when I called them.
A) watch
B) watched
C) were watching
D) are watching - We ___ this movie before.
A) see
B) saw
C) have seen
D) had see
Exercise 2: Passive Voice
- The room ___ every day.
A) cleans
B) is cleaned
C) was clean
D) has clean - The letter ___ yesterday.
A) is sent
B) sends
C) was sent
D) has send
Exercise 3: Articles (a / an / the)
- She bought ___ umbrella.
A) a
B) an
C) the
D) — - ___ Earth goes around the Sun.
A) A
B) An
C) The
D) —
Exercise 4: Prepositions
- He was born ___ 2010.
A) at
B) in
C) on
D) by - The cat is ___ the table.
A) on
B) in
C) at
D) to
Exercise 5: Conditionals
- If it ___ tomorrow, we will stay at home.
A) rain
B) rains
C) rained
D) will rain
Exercise 6: Modals
- You ___ wear a helmet when riding a bike.
A) can
B) may
C) should
D) mustn’t - ___ I open the window?
A) Must
B) Should
C) May
D) Need
Exercise 7: Tenses
- By the time we arrived, the train ___ .
A) leaves
B) left
C) had left
D) has left - She ___ English for five years.
A) studies
B) studied
C) has studied
D) is studying - Look! The baby ___ .
A) sleeps
B) is sleeping
C) slept
D) has slept
Exercise 8: Reported Speech
- He said that he ___ tired.
A) is
B) was
C) were
D) has been - She asked me where I ___ from.
A) am
B) was
C) were
D) have been
Exercise 9: Comparatives & Superlatives
- This book is ___ than that one.
A) more interesting
B) most interesting
C) interesting
D) very interesting - Mount Everest is the ___ mountain in the world.
A) higher
B) highest
C) most high
D) very high
Exercise 10: Question Tags
- You don’t like coffee, ___?
A) do you
B) don’t you
C) did you
D) aren’t you - She can swim, ___?
A) can she
B) can’t she
C) does she
D) doesn’t she
Դեկտեմբեր ամսվա Կենսաբաության ամփոփում
- Ներկայացնել տեսողական վերլուծչի կառուցվածքը
• Աչք – լույսի ընկալում և կոտրում (կոռնեա, բյուրեղապակ, ցանցաթաղանթ)
• Տեսողական նյարդ – ազդակների փոխանցում դեպի ուղեղ
• Թալամուս – նախնական մշակում
• Գագաթային բլթ – վերջնական վերլուծություն՝ գույն, ձև, շարժում
- Ներկայացնել կարճատեսությունը և հեռատեսությունը
• Կարճատեսություն – մարդը լավ է տեսնում մոտիկը, բայց հեռուն մշուշոտ է։
• Հեռատեսություն – մարդը լավ է տեսնում հեռուն, բայց մոտիկը մշուշոտ է։
- Ի՞նչ է դալտոնիզմը։
Դալտոնիզմը գունային տեսողության խանգարում է, երբ մարդը չի տարբերում որոշ գույներ՝ հիմնականում կարմիրն ու կանաչը, երբեմն նաև կապույտը։
- Ներկայացնել լսողական վերլուծչի կաեուցվածքը
• Արտաքին ականջ – հավաքում է ձայնը
• Միջին ականջ – ուժեղացնում է տատանումները (մուրճ, սալ, նժույգ)
• Ներքին ականջ – խխունջում ձայնը վերածվում է նյարդային ազդակի
• Լսողական նյարդ – տանում է ազդակը դեպի ուղեղ
• Լսողական կեղև – վերլուծում է և ընկալում ձայնը
- Լսողական վերլուծչի հիվանդություններ
• Արտաքին ականջ – օտիտ, ծծմբային խցան
• Միջին ականջ – օտիտ, օտոսկլերոզ, թմբկաթաղանթի վնասում
• Ներքին ականջ – Մենյերի հիվանդություն, սենսորինևրալ խանգարումներ
• Լսողական նյարդ – նևրիտ, ուռուցքներ
- Հենաշարժիչ համակարգի կառուցվածք
• Ոսկորներ – տալիս են մարմնի ձև և պաշտպանում ներքին օրգանները
• Մկաններ – ապահովում են շարժումները
• Հոդեր – միացնում են ոսկորները և դարձնում շարժուն
• Կապաններ ու ջլեր – ամրացնում են ոսկորներն ու մկանները
- Հենաշարժիչ համակարգի դերը մարդու օրգանիզմում
• Հենարան – պահպանում է մարմնի ձևն ու դիրքը
• Պաշտպանություն – պաշտպանում է ներքին օրգանները
• Շարժում – ապահովում է շարժունակությունը
• Արյունաստեղծություն – ոսկրածուծում ձևավորվում են արյան բջիջներ
• Պաշար – կուտակում է հանքային նյութեր
Տեղադրման եղանակ
Տեղադրման եղանակով լուծել հավասարումների համակարգը․
1)


2)


3)


4)


5)


6)


Ինքնաստուգման հարցեր
Ինքնաստուգման հարցեր
1․Ի՞նչ արագացում է ձեռք բերում 3կգ զանգվածով մարմինը 6Ն ուժի ազդեցությամբ։
m=3կգ
F=6Ն
a-?
a=F/m=6Ն /3կգ =2մ/վ2
Պատ՝ 2մ/վ2
2․Ի՞նչ արագացմամբ է թափ հավաքում 60տ զանգվածով ռեակտիվ ինքնքթիռը,եթե նրա շարժիչի քարշի ուժը 90կՆ։
m = 60 տ = 60 x 1000 = 60000 կգ
F = 90 կՆ = 90 x1000 = 90000 Ն
a = ?
a = F/m = 90000/60000 = 1.5 մ/վ2
3․Մարմինը 60Ն ուժի ազդեցությամբշարժվում է 8մ/վ2 արագացմամբ։Ի՞նչ ուժ պետք է կիրառել մարմնի վրա ,որպեսզի մարմինը շարժվի 2 մ/վ2 արագացմամբ։
F = 60Ն
a=8մ/վ2
a₂=2 մ/վ2
F₂-?
m=F/a=60/8=7.5 կգ
F₂=m*a₂=14 Ն
4․Որքա՞ն է 600գ զանգվածով մարմնի իմպուլսը,եթե այն շարժվում է 70մ/վ արագությամբ։
m=600գ=0,6կգ
v=70մ/վ
————
p-?
p=m*v=0,6*70=42 կգ*մ/վ
5․Ի՞նչ արագացում է ձեռք բերում 15կգ զանգվածով մարմինը 5Ն ուժի ազդեցությամբ։
m = 15 կգ
F = 5Ն
a = ?
a = F/m = 5/15= 1/3մ/վ2
1․Ձևակերպել Նյուտոնի երեք օրենքները։
Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:
Իմպուլսի փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։
Մարմինները միմյանց հետ փոխազդում են նույն բնույթի մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով։
2․Ի՞նչ է իմպուլսը,իմպուլսի պահպանման օրենքը՝սահմանել,գրել բանաձևը և միավորը
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս
Իմպուլսի պահպանման օրենքը
Շարժվող մարմնի գործողությունը կախված է նրա զանգվածից և արագությունից:
p=mv
կգ*մ/վ