Մենք նոյեմբեր ամսվան, շատ աշխատում էնք, և ես ստացա իմ սարգած մոդելը, բայց մի փոքրիկ կոտրվեց հետո սոսինձով սարքեցի, ես շատ ուրախացա, մեր օրերը շատ լավ անցան։
Category Archives: Uncategorized
Եռաչափ տպիչ
Մենք խաղացել ենք խաղեր և եռաչափ տպիչով տպել ենք տարբեր բաներ։ Մենք մի օր գնացինք մայր դպտրոց մենք գնացինք մի դասարան այնտեղ նստեցինք աթոռներին և մեր մոտ եկան հյուրեր։
Տարվա ամփոփում
https://www.slideshare.net/merigr/ss-249472365
Դիտարկել եմ Ջուլիետա Վարդանյանի բլոգը։
Ջուլիետա Վարդանյան։
Բաժիններ չունի։
Թողարկված է հինգ նյութ։
Վերջին նյութը թողարկվել է մայիսի 25-ին։
https://julietablog.edublogs.org/2021/05/25/%d5%a5%d5%ac%d5%a1%d5%af%d5%b8%d5%bf-%d5%b8%d5%a6%d5%b6%d5%b8%d6%82-%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8/
Ինձ դուր եկած նյութը դա Ելակոտ ոզնու երազանքն է։
Նյութերը քիչ էին, բայց հետաքրքիր։Պակասում են գույներ, նկարներ։
Հանդիպում միջին դպրոցի սովորողների հետ
Մենք հանդիպել ենք վեցերրորդ դասարանցիների հետ։Նրանք մեզ պատմել են հին Եգիպտոսի մասին։ Մեզ ցույց տվեցին հին Եգիպտոսի նկարները։ Ես իմացա, որ բուրգեր կառուցելու համար մասնակցել են քսան հազար մարդ։ Մենք նաև ուսումնասիրեցինք քարտեզն և ուրիշ քաղաքներ։
Հանդիպում առողջագետ Քրիստինե Սահակյանցի հետ
Այսօր դաս ենք ունեցել առողջագետ Քրիստինե Սահակյանցի և 7-րդ դասարանի սովորողների հետ, զրուցել ենք մարդու օրգանիզմի մասին:Զրուցել ենք աչքի, ատամների, ուղեղի, սրտի,մկանների, մարդու կմախքի մասին։Մենք շատ հետաքրքիր զրուցեցինք։Մենք շատ նոր բաներ ենք սովորում այդ հանդիպումներից։
Հինգ փաստ մեղվի մասին
- Մեղուները ունեն հոտառության ուժեղ զգացողություն։ Նրանք ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից։
- Նեկտար հավաքելով զբաղված են մեղուների կեսը։ Մնացածները զբազված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ գործերով։
- Մեղուն մոլորակի ամենաուժեղ կենդանիներից մեկն է։ Նա ընդունակ է բարձրացնել իր քաշից երկու անգամ ծանր բեռ։
- Մայր մեղուն ոչ մի հանգամանքներում չի խայթում մարդուն։ Բայց մեկ ուրիշ մայր մեղվի հանդիպելիս միշտ հարվածում է ախոյանին։
- Եթե մեղուները վերանան մարդկությունը կգոյատևի չորս տարի։
Աչքերի խնամք
Մենք այսօր հանդիպել ենք Առողջագետ Քրիստինե Սահակյանցի հետ, զրուցել ենք աչքերի խնամքի մասին:Խոսել ենք թե մեր աչքերին ինչ վնաս է հասցնում համակարգչի ուժեղ և թույլ լույսը, մենք պետք է օգտագործենք միջին լույսը։Աչքերը ունեն վեց մկան։Համակարգչով աշխատելուց պետք է աչքերը շուտ-շուտ թարթել։Կատարել ենք աչքերի վարժություններ
Կրկնազատիկ
Այսօր մենք դպրոցում տոնել ենք կրկնազատիկը։ Մեզ հետ դպրոց էինք տարել ներկած ձու, լավաշ, կանաչի։ Եղանակը շատ տաք էր, մենք բարձրացել ենք Արևելյան դպրոցի կանաչ լանջին։Այնտեղ երգել ենք, պարել, խաղացել ենք ձվագլոր, ձու ենք կռվացրել։ Շատ ուրախ օր էր։