Լինում է չի լինում, մի բարի հանում է լինում։ Երբ նա իջնում է բակ խաղալու թվերի հետ, թվերը անկախ իրենից սկսում են պակասել։ Այդ պատճառով թվերը նրան տեսնելիս սկսում են փախչել։Բարի հանումը շատ տխուր և միայնակ է իրեն զգում առանց ընկերների։ Մի օր նա ծառի տակ նստած նայում է երկնքին, հանկարծ լսում է լացի ձայն։ Մոտենում է և տեսնում մի տխուր հանում։ Հարցնում է․
-Ինչու՞ ես լալիս։
— Լալիս եմ, որովհետև ինձ հետ ոչ ոք չի խաղում։
-Եթե ցանկանաս կարող ենք ընկերներ դառնալ։Ձեռքդ տուր միասին գնանք բակ։
Երբ նրանք իրար ձեռք են բռնում դառնում են գումարած։Նրանք շատ են զարմանում, բայց նաև ուրախանում, որ հիմա ոչ թե պակասեցնելու են թվերը, այլ ավելացնելու։