«Հենզելն ու Գրետելը»

Մի անգամ, երբ ես փոքր էի հայրիկս և մայրիկս ինձ նվիրեցին մի մեծ գիրք, նկարազարդ և գունեղ։ Դա Հովհաննես Թումանյանի հեքիաթների և թարգմանությունների գիրքն էր։ Ինձ շատ է դուր գալիս այդ գիրքը և ես մեծ հաճույքով եմ կարդում այդ հեքիաթները։ Այդ հեքիաթների հերոսները լինում են բարի, չար, խելոք, անխելք ,ծույլ,աշխատասեր, միամիտ,սուտասան, անբախտ և բախտավոր։Հեքիաթների մեջ կա չար ու բարու կռիվ, բայց միշտ հաղթում է բարին։ Երեկ ես այդ գրքից կարդացի «Հենզելն ու Գրետելը»։ Նրանք ապրում են անտառում, փայտահատ հոր և խորթ մոր հետ։ Նրանք ապրում են աղքատ, ուտելու բան չեն ունենում։ Իրենց խորթ մայրը որոշում է տանել և կորցնել նրանց անտառում։ Բայց Հենզելի հնարամտության շնորհիվ, նրանք կարողանում են ետ դառնալ տուն։ Երկրորդ անգամ, երբ նրանց խորթ մայրը, անտառի  ավելի խորը հատվածում է նրանց թողնում, երեխաները մոլորվում են և չեն կարողանում գտնել տան ճանապարհը։Երեխաները գնում են, գնում մինչև հասնում են մի տնակի, որը հացից էր շինած։Դա չար կախարդի տունն էր, որը ուզում է երեխաներին ուտել։ Բայց երեխաները կարողանում են ազատվել չար կախարդից, հրելով նրան փուռը։Չար պառավի տանը նրանք գտնում են մարգարիտով ու անգին քարով սնդուկներ։ Վերցնելով ադ քարերը նրանք վերադառնում են տուն և իմանում են, որ իրենց խորթ մայրը մահացել է։ Նրանք իրենց հոր հետ սկսում են ապրել միասին ուրախ ու անհոգ։