1․Լրացրու բաց թողած տառերը։
ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերջից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։
Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից
2․Ուղղիր սխալները.
Հանձինս Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհու վրա` գրելով`
-Հոգո՛ւս հատոր,
Սրտի՛ս կտոր,
Դասիս համար,
Դու մի՛ հոգար…
Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը, փախնում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում:Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցները աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին: Բազմիցս անգամ նա գրել է իր մայրիկի, հայրիկի, իր մանկության մասին: Թումանյանն ուներ տաս հատ երեխա, որոնց տարբեր խորհուրդներ էր տալիս: Կարևորում էր տան կարգ ու կանոնը` ասելով, որ մաքրությունը դա առողջության հիմքն է: Չէր սիրում, երբ տեսնում էր սենյակում որևէ ավելնորդ իր: Ազգը հպարտանում են Թումանյանով:
Հանձին Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհուն գրելով`
-Հոգո՛ւս հատոր,
Սրտի՛ս կտոր,
Դասիս համար,
Դու մի՛ հոգար…
Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը, փախչում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում:Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցը աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին: Բազմիցս անգամ նա գրել է իր մայրիկի, հայրիկի, իր մանկության մասին: Թումանյանն ուներ տաս երեխա, որոնց տարբեր խորհուրդներ էր տալիս: Կարևորում էր տան կարգ ու կանոնը` ասելով, որ մաքրությունը դա առողջության հիմքն է: Չէր սիրում, երբ տեսնում էր սենյակում որևէ ավելորդ իր: Ազգը հպարտանում է Թումանյանով:
3․Կետադրիր տրված նախադասությունները:
• -Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող-, պատասխանեց նա:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• -Երանի քո աչքերին թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը-, մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր իր սրտի լարերի վրա էր նվագում:
Լրացուցիչ աշխատանք
- Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝
- ականակիտ- ականակիր
- այգաբաց- այգեբաց
- անութ-անոթ
- աշտանակ-աշտարակ
- բրդել- փրթել
- գիրթ- կիրթ
- թափոր- սափոր
- կտրիճ- կտրիչ
- հերկել- հերքել
- հրատարակել- հրապարակել
- շեղբ-դեղբ
- սկահակ-ստահակ
- տարեգրություն-տարագրություն
- Տրված միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:
Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:
ֆրանսիացի քիմիկոսները շատ հետաքրքիր հայտանագորցություն են արել։ Նրանք ստացել են շաքարի փոխարինիչներ։ Այսինքն մի քանի փոխարինիչներ։ Դ բուսաշաքարից քաղցր է։ Այն բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր է:
- Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:
«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ»:
Ալոն, որը աշխարհում ամենատարածված բառերից մեկն է, այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ:«Ալոն» դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, որը նշանակում է «լսում եմ»:









