Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:
Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7,5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ մինչև 600 կգ):
Կրիաների պատյանը նրանց ուժ և պաշտպանություն է տալիս՝ փրկելով գիշատիչների ատամներից:
Կրիաները հրաշալի տեսողություն, լսողություն և հոտառություն ունեն:
Եվ մի զարմանալի փաստ. կրիաների սեռը որոշվում է ըստ ջերմաստիճանի: Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա՝ արու կրիաներ:
Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց հենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968թ. -ին տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որ հայտնվեցին Լուսնի վրա: