Ամառային արձակուրդներին ես կարդացել եմ Ջեմս Գրինվուդի «Փոքրիկ շրջմոլիկը» գիրքը։ Գլխավոր հերոսը Ջիմին է, որը ապրում է փոքր քրոջ, մայրիկի և հայրիկի հետ։ Երբ նրա մայրը մահանում է, հայրը նորից է ամուսնանում։ Բայց նրա խորթ մայրը շատ չար կին է լինում և Ջիմին փախչում է տանից։ Ջիմին ծանոթանում է չար և բարի մարդկանց հետ, շատ դժվարությունների միջով է անցնում։ Բայց նա հանդիպում է լավ ընկերների և միասին աշխատում են որպես բանվոր։ Նրանք սկսում են սովորել երեկոյան դրոցում և որոշում են դառնալ ինժեներ։
Ես իմ ընկերների խորհորդ կտամ կարդալ այս գիրքը։ Այս գիրքը մի քիչ տխուր է, բայց լավ է ավարտվում։
