Գրաբարյան առակներ

Կարդա, ընտրիր առակներից մեկը, փոխադրիր, կատարիր առաջադրանքները ապա պատրաստիր ձայնանյութ:

Վարդան Այգեկցի

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան  

ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց — կանչեց

զորդիսն — որդիներին

որդեակք — որդյակներ

պահեալ — պահված

ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին — այգում

զտեղին — տեղը

ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս

որ — ով, ով որ

խորագոյն — ավելի խոր

փորէ — այստեղ` փորի

գտանէ — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին — վարում էին

իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի — որ, որպեսզի

գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ — տվեց

ելից — լցրեց

զնոսա — նրանց

գանձիւ — գանձով

 

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ-ասաց, որդիքն-որդիները, սկսան-սկսեցին, յայգին մեր-մեր այգին, զգանձն-գանձ, սկսաւ-սկսվեց, բազում պտուղ-շատ պտուղներ, ետ բազում պտուղ- տվեց շատ պտուղներ:

Աշխարահաբար դարձրու առակը:

Իմաստուն մի աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչում է որդիներին և ասում․

— Ով որդյակներ, բազում գանձ կա պահված իմ հայրերից այգում մեր, իսկ տեղը ցույց չեմ տալիս ձեզ, ով աշխատի և ավելի խոր փորի, նա կգտնի գանձ։

Հոր մահից հետո որդիները մեծ աշխատասիրությամբ  աշխատում են և փորձում մյուսից ավելին փորել, որպեսզի գտնեն գանձը։

Եվ սկսեց այգին լավ աճել, առատ բերք տալ և շնորհիվ դրա, որդիները հարստացան։

 

Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

 

Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

Ամեն ինչ չի վոսկիով ու փողով, աշխարհի ամենա թանկ բաներից մեկը դա բնությունն է։

Նոյեմբերի 4-10

 

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք նշված թեման, որը դասարանում սովորել ենք, խնդրում եմ պատրաստ գալ․

  1. Ո՞ր վայրերում կարող ենք հանդիպել կանաչ մամուռներին

Կանաչ մամուռները հանդիպում են անտառներում, ճահիճներում, մարգագետիններում, տունդրաներում և քարերի ու ժայռերի վրա՝ հիմնականում խոնավ ու ստվերոտ վայրերում։

  1. Ինչպե՞ս են բազմանում կանաչ մամուռները

Կանաչ մամուռները բազմանում են սպորներով, անցնելով սերունդների հերթափոխություն, որտեղ սեռական և անսեռ փուլերը փոխարինում են միմյանց։ Սպորները տարածվում են ջրի կամ քամու միջոցով։

Դասարանում սովորելու ենք հետևյալ թեման․

Տիտան

Տիտան, քիմիական նշանը՝ Ti, պարբերական համակարգի 4 պարբերության 4 խմբի տարր, կարգահամարը՝ 22, ատոմական զանգվածը՝ 47,90։ Տիտանը բաց մոխրագույն, արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1668 °С, եռմանը՝ 3330 °С, խտությունը 4505 կգ/մ3 (α-ձև 20 °С)։

Թարգմանչաց տոն 

Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։

 

Աղբյուր՝ Վիքիպեդիաից

Գրականություն․ հաշվետվություն

Հոկտեմբեր, 7-րդ դասարան   

Գրիր քո կատարած աշխատանքների մասին ըստ օրերի՝ դնելով հղումը։

04․10․2024
Ագուտագավա «Գորտը»
Կարդացե՞լ ,ես։
Եթե առաջադրանքները կատարել ես, տեղադրիր հղումը։

Գորտը: Ռ. Ագուտագավա

 

Ստեղծագործական աշխատանք
Տրված վերնագրերից ո՞րն էիր ընտրել։ Տեղադրիր աշխատանքիդ հղումը։

07․10․2024
«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»
Կարդացե՞լ ես։
Ո՞վ է հեղինակը։ Ի՞նչ գիտես նրա մասին։
Տեղադրիր աշխատանքիդ հղումը։

«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Կարդում ենք Սահյան
Համո Սահյանից ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել, ո՞րն ես ընտրել և սովորել։
Տեղադրիր տեսանյութիդ կամ ռադիոնյութիդ հղումը։

Ես ռադիոնյութ եմ կատարել բայց բլօգը չի թողնում դնեմ իմ ռադիոնյութը։

10․10․2024
Ճամփորդություն Գրատպության թանգարան
Մասնակցե՞լ ես ճամփորդությանը։
Եթե մասնակցել ես, տեղադրիր ճամփորդապատումիդ հղումը։

Ճամփորդություն դեպի Գրատպության թանգարան

Եթե չես մասնակցել, տեղադրիր այդ օրվա մասին պատումիդ հղումը։

14․10․2024
Գարսիա Մարկես ,,Ինչպես նորոգել աշխարհը,,։
Տեղադրիր աշխատանքիդ հղումը։

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

17․10․2024
Առաջարկված Ընթերցարանից ո՞ր ստեղծագործությունն ես ինքդ ընտրել, կարդացել և վերլուծել։
Տեղադրիր աշխատանքիդ հղումը։

Ի՞նչ անհատական նախագիծ ես արել հոկտեմբեր ամսվա ընթացքում։
Հոկտեմբեր ամսվա ընթացքում քանի՞ արդյունք ես ներկայացրել։
Տեղադրիր աշխատանքիդ հղումը։

31․10․ 2024
Ինքնագնահատական
Գնահատի՛ր քո աշխատանքը՝ հիմնավորելով։

Ութ որով հետև մի քանի դաս ուշացումով եմ գրել։ 🙂