Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը

Պատասխանել հարցերին

1)Քանի՞ բնական քիմիական տարր է հայտնի:

92

2)Քանի՞ տարր է ստացվել արհեստական եղանակով:

26

3)Ինչո՞ւ են որոշ տարրերի նշանները գրվում մեկ տառով, իսկ մյուսներինը՝ երկուսով:

Այն ոչ կրկնության համար է։

4)Լրացրո՛ւ տարրերի հայերեն անվանումները և մասնիկի անվանումը:(

ա) Երկտարր նյութը` երկաթի սուլֆիդը, գրառվում է Fe և S նշաններով, քանի որ այն կազմված է երկաթ և ծծումբի տարրերի միացումներից

բ) Քիմիական միացությունը` մեթանը, գրառվում է C և H նշաններով, քանի որ այն կազմված է ջրածին և ածխածին տարրերի …

գ) Նյութի՝ պղնձի բրոմիդի որակական բաղադրությունը գրառվում է Cu և Br նշաններով, քանի որ այն կազմված է պղինձ և բրոմ տարրերի…:

5)Ներկայացրո՛ւ տեսանյութով առնվազն 3 տարրի անվանումների ստեղծման պատմությունը:

Պղինձ

Պղինձ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu  տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի տարր։

Պղինձը մարդկությանը հայտնի ամենահին մետաղներից է (երկրի վրա հանդիպում է բնածին պղինձ)։ Դեռ քարի դարում մարդը կարող էր բնածին պղինձին իր ուզած ձևը տալ քարե գործիքների օգնությամբ։ Կացինների, դահուկների և կենցաղային այլ իրերի պատրաստումը պղնձից սկիզբ դրեց կարճատև պղնձի դարին։ Ըստ հնագիտական աղբյուրների Հայաստանի տարածքում պղնձե իրեր էին պատրաստում դեռևս էնեոլիթյան շրջանում․ վաղ երկրագործական բնակատեղերում (մ․ թ․ ա․ 6-5-րդ հազարամյակներ) հայտնաբերվել են պղնձե ասեղներ, շեղբեր, կարթեր, նետագլխիկներ :

Հնում լեռնային ապարները վերամշակում էին խարույկի մեջ շիկացնելով։ Ավելի ուշ սկսեցին խարույկի մեջ խողովակների և Փուքսերի օգնությամբ օդ ներփչել։ մեծ քանակությամբ ածխի առկայությամբ ապարում պարունակվող պղնձի օքսիդները և կարբոնատները վերականգնվում էին՝ անջատելով մետաղական պղինձ։

Նիկել (լատին․՝ Niccolum), քիմիական տարր է, որի նշանն է Ni, տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 8-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 28:

Նիկելը հայտնաբերել (1751), անջատելն անվանել է շվեդ քիմիկոս Ս․ Քրոնստեդտը (1722-1765)։

Նիկելը սպիտակ արծաթափայլ, կռելի մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1453 °C, եռմանը՝ 2730 °C, խտությունը՝ 8900 կգ/մ³։ Ֆեռոմագնիսական է։ Միջին ակտիվության քիմիական տարր է։ Քիմիական հատկություններով նման է երկաթին և կոբալտին, մասամբ՝ նաև պղնձին ու ազնիվ մետաղներին։

Սովորական պայմաններում քիմիապես կայուն է։ Միացություններում ունի +1-ից +4 օքսիդացման աստիճան (գերազանցապես +2)։ Լարվածության շարքում գտնվում է երկաթից աջ (ջրածնից՝ ձախ)։ Դանդաղ լուծվում է նոսր թթուներում՝ առաջացնելով Ni(II)-ի աղեր։ Չի լուծվում ջրում և ալկալիներում։

 

 

Սնդիկ (Hg, լատին․՝ Hydrargyrum), քիմիական տարր է որի նշանն է Hg, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 2-րդ խմբի քիմիական տարր:

Բնածին սնդիկը հայտնի է շատ վաղ ժամանակներից (մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակ, Հնդկաստան, Միջագետք, Չինաստան, Եգիպտոս)։ Մ․ թ․ ա․ 15-րդ դարում սնդիկից ստանում էին կինովարը (բնածին HgS) տաքացնելով։ Մեզ է հասել սնդիկ պարունակող անոթ, որը վերագրվում է մ․ թ․ ա․ 16-15-րդ դարերին։