Բառակազմություն


1.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:

Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:

Ա. Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:
Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ:
Գ. Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:

2.Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:

Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ մատիտ, սեղան:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն հեռուստացույց, ազգանուն, արևափայլ:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի թակստոց, քննություն, բնավորություն, անհանգիստ:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
Բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են արմատներն ու ածանցները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը բարդ են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը ածանցավոր են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք ունեն երկու արմատ մեկ ածանց:

4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:
ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:

բ) Մուր, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:

Խնդիր+անի=խնդրանի
Ձույլ+ածո=ձուլածո
Ջուր+անցք=ջրանցք
Ոսկի+շող=ոսկեշող
Կին+մեծար=կնամեծար
Թթու+ծին=թթվածին
Պետ(ք)+ային=պիտանի
Տարի+մուր=տարեմուտ

5. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:

Հարցաշար, մտազբաղ, համատարած, մտացիր, մեծահոգի, միանվագ, քաղցրալեզու, խաչաձև
6․ Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

Բառաշարք, վիրահատել, միավոր, սևազգեստ, մանրակրկիտ, սրբապիղծ, մազափունջ, փայտաշեն, մթնշաղ, դյուրագռգիր, մրրկահողմ, որմնանկար։

7․ Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:

Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Գննդապետ,հայրասպան, հարկադիր,դիմանկար,  խաչքար, կնքամայր, ծանրամարդ, կշռադատել, գլխատել, ձայնարկիչ, հայասփյուռ, լուսավոր, ծաղկեպսակ, աստղագետ, բախտագուշակ, անկանխիկ, վճարունակ, բարեբեր, անտես, ժպտերես, լիցքավորիչ։

8. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ- շնչասպառ:
Մեղմահունչ, ուղղաձիգ, դեղաբույս, աղեկտուր, տանտեր:

Հնչերանգ, ձգողություն, բուսակեր, կցկտուր, տիրամայր։

9. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ`
գուժկան – չարագույժ:
Գթառատ, թունաբեր, մտամոլոր, կրթասեր, գնդակոծել:

բարեգութ, հակաթույն, մանկամիտ, անկիրթ, Երկրագունդ:

10. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:

Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել…(օրինակ՝ անգլուխ, զարտուղի) … (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):

Լրացուցիչ աշխատանք

1. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

2. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորհք-ապաշնորհք, անարդյունք-ապարդյունք, անօրեն-ապորինի, անձև-տձև:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

4. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:

Դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել:

Գունատ, պոչատ, կռնատ, քնատ, գլխատել։

5. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

Քերիչ, գրիչ, կապիչ, քամիչ, թափիչ, ըմպելիք, բացիչ, գործիչ, խաղալիք, ուտելիք, խմիչք, հագուստ, ձգան, փական, խթանիչ, փաթթիչ, ճոճիչ, գանձիչ, զսպիչ, ջնջիչ, ծածկոց, կապիչ, օրորոց։

6․ Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

7. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ձեռք — ձեռնտու, առատաձեռն,

Հյուր-հյուրանոց,

Հույս-անհույս,

Վերջ-անվերջ, վերջավորություն,

Գետ (գիտ) -գետափ, հնագետ, հանրագիտարան

8. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ-ինքնագոհ

Իրեն հավանող-ինքնահավան

Իր կյանքի պատմությունը-ինքնակենսագրություն

Ինքն իրեն կրթել-ինքնակրթել

Իրեն ժխտել-

Իրեն սիրելը-եսասեր

Իրեն կառավարելը-ինքնակառավարել

Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներից:

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ՝ տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն, նրանց բաղադրիչների մեջ այլ բառ չի կարող մտնել: Նրանք հենց դրանով են տարբերվում հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին բառային շեշտեր ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:

Խոսքում բաղադրյալ բառերը կարող են փոխարինվել հոմանիշ բառակապակցություններով և հակառակը: Դա հարստացնում ու ոճավորում է խոսքը:

Բառի դերը

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառընտրությունը (բառի ընտրությունը):

 Բարդ բառեր

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ` տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն: Նրանք տարբերվում են հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին շեշտ ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները: